BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի

Տեղի ունեցավ «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Արմենիայի «Բարի լույս» հաղորդման ուղիղ եթերում տեղի ունեցավ Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի հեռուստաշնորհանդեսը: Ամերիկահայ գրողի գիրքը Newmag-ը թարգմանել և հրատարակել է հայերեն: Այդ առիթով էլ գրողը Հայաստանում է՝ մասնակցե

Բաքվի ջարդերի վավերագրություն՝ առաջին դեմքից: Իր ընտանիքի պատմությունը Աննա Աստվածատուրյան Թերքոթը նախ գրեց օրագրում, հետո օրագիրը դարձրեց գիրք: Ի սկզբանե Աննան «Արտաքսում. Դեպի անհայտությունը»  գրել է իր երեխաների համար, որպեսզի նրանք կարդան ու իմանան իրենց ընտանիքի պատմությունը ու նաև երբեք չմոռանան, թե ինչպես են վարվել ադրբեջանցիները Բաքվում հայերի հետ. «Երեխաներս դեռ շատ փոքր էին, երբ հրատարակվեց գիրքս անգլերենով: Տղաս 6 տարեկան էր այդ ժամանակ, և ես չցանկացա, որ այդ տարիքում նա իր մոր մասին այդքան զգացմունքային գիրք կարդա: Ի վերջո, երեխաներս գիրքս կարդացին 13-15 տարեկանում: Հիմա նրանք գիտեն իրենց ազգի պատմությունը, ու թե ինչի միջով է անցել մեր ընտանիքը»:

 

Թարգմանիչ Անուշ Մուրադյանը գրքից առանձնացնում է այն հատվածները, որտեղ Աննան պատմում է՝ ինչպես էր Բաքվում թաքցնում իր հայ լինելը: Խոստովանում է, որ դժվար էր վերապրել ծանր բովանդակությունը. «Որքան հեշտ էր թարգմանելը, նույնքան ծանր էր որպես ընթերցող: Այնքան մանրամասն է նկարագրել, որ թվում էր՝ դու այնտեղ ես, դու քեզ նույնացնում ես հերոսի հետ ու վերապրում ամբողջ սարսափը»:

 

«Արտաքսում. Դեպի անհայտություն»  գրքի խմբագիր Արմեն Ամիրխանյանը նշում է՝ Աննա Աստվածատուրյան Թերքոթի գրքի գլխավոր ուղերձներից մեկը ինքնության համար պայքարն է. «Աննայի գիրքը վավերագրում է մեկ ընտանիքի օրինակով ամբողջ իրավիճակը, այդտեղ հայրը կանգնած դանակով պաշտպանում է ի իր ընտանիքը ու դա հայկական ինքնության կռիվ է»:

 

Հայաստանի Մարդու Իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նույնպես Բաքվում է ծնվել և սեփական աչքերով է տեսել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը: Նրա համոզմամբ՝ հերոսություն է ջարդերը վերապրելուց հետո այդ մասին գիրք գրելը. «Ես չէի կարող գրել, լսելով այդ 40 տարիների ընթացքում լսելով ու վերապրելով, տեսնելով փախստականներին ես չեմ կարողանում դրա մասին գրել, դա հերոսություն է»:

 

Անգլերեն և ռուսերեն հրատարակություններից հետո «Արտաքսում. դեպի անհայտություն գիրքը» newmag-ը թարգմանել է հայերեն: Ինտենսիվ գրքարշավի ժամանակ Աննան հանդիպել է հայ ընթերցողների հետ ու խոսել իր գրքի մասին, մասնակցել գրքի շնորհանդեսին ու հանդիպել Հայաստանում տարբեր բուհ-երի ուսանողների հետ: Գրքարշավի վերջին օրը՝ նոյեմբերի 5-ին, Newmag-ն Աննա Աստվածատուրյան Թերքոթի գիրքը կներկայացնի նաև Գյումրիում:

Կարդացեք նաև

Տարածել