BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը ներկայացնում է Բաքվի ջարդերի մասին ամերիկ

Newmag-ը ներկայացնում է Բաքվի ջարդերի մասին ամերիկահայ գրող Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. Դեպի անհայտություն» գիրքը (լուսանկարներ)

newmag-y-n

Newmag-ը թարգմանել և հրատարակել է Աննա Աստվածատուրյան Թերքոթի Բաքվի ջարդերի, մասին «Արտաքսում. Դեպի անհայտություն» գիրքը: Գրողն առաջին դեմքից ներկայացնում է Ադրբեջանի հայերի բնաջնջումը։ Գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսի համար Աննա Աստվածատուրյան Թեր

Հեղինակն իր գիրքը նվիրել է բոլոր հայերին, նրանց, ովքեր զոհվել են, և նրանց, ում կյանքն անդառնալիորեն փոխվել է հայ-ադրբեջանական հակամարտության և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով: Խոսելով գրքի ստեղծման մասին, Աննան նկատում է. «Մտածում էի իմ դեռ չծնված երեխաների մասին: Ես ուզում էի, որ իմ ապագա երեխաները ոչ միայն իմանային այն իրադարձությունների մասին, որոնք իրենց մորը բերեցին Ամերիկա, այլև զգային իմ և իմ ընտանիքի ապրումներն այն, թվում է թե, հեռավոր տարիներին»:

 
Գիրքը Աննայի մանկական հուշերն են, որ սկսել է գրել երբ դեռ 8 տարեկան էր։ Ադրբեջանական վայրագության ամենադաժան դրսևորումների ականատես աղջնակի օրագրում նկարագրված են խեղված ճակատագրեր, հայրենիքում օտար լինելու զգացողությունը, օտարության մեջ տուն փնտրելու դժվարությունները:

Ձեռագիր օրագրում Աննա Աստվածատուրյանը ժամանակագրական կարգով դասավորում է անցյալում մնացած իրադարձությունները, հետո պահում պահարանում՝ համարելով, որ կատարել է առաքելությունը: Տարիներ անց ձեռագիրն ուսուցիչների, դասախոսների հետ քննարկելուց հետո առաջին անգամ մտածում է հրատարակելու մասին: Մի ընտանիքի օրինակով ու 8-ամյա փախստական աղջնակի հիշողությունների հիման վրա սկզբում լույս տեսավ գրքի անգլերեն տարբերակը, հետո ռուսերեն. «Մեծանալով և մայր դառնալով՝ հասկացա, որ դա միջոց է հաղթահարելու ընտանիքում եղած ցավը, որտեղ ընդունված չէր մանրամասն խոսել այս թեմայով»:

Գրողը միաժամանակ ներկայացնում է անցյալն ու ներկան՝ ջարդերը սկսելու օրերից՝ Բաքվում և հասնում մինչև իր նոր կյանք՝ ԱՄՆ: Հիշողություններում վախերը, մտորումները, մտավախությունները լուռ են ու իր հետ՝ թղթի վրա, որտեղ հասուն աղջկան բնորոշ բառերով պատմում է  իր ու մտերիմների մասին, ընկերների, որ հայ էին, ռուս, ադրբեջանցի, որ մի ժամանակ ամեն օր «իրենց թթենիի» մոտ էին հավաքվում:

 

Հերոսների կյանքը Բաքվում փոխվում է մեկ օրում: Ինչպես այսօր՝ մեր երկրում ու մեզ հետ. պատուհանիդ առաջ, դպրոցի բակում, փողոցում առաջին զինվորիների հայտնվելուն պես սկսվում է տարակուսանքը, տագնապը, հետո՝ ժամանակի ընթացքում, դառնում սովորական տեսարան՝ արտասովոր ժամանակներում. «Ինձ տանջում էին մտքերը. ի՞նչ է մեզ սպասում այս երկրում, որը պատրաստվում ենք մեր երկրորդ տունն անվանել: Արյունս սառում էր անգամ այդ մտքից»:

Գրքի 8-ամյա հերոսուհին այսօր արդեն հայտնի ամերիկահայ գրող, դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու և բարերար Աննա Աստվածատուրյան Թերքոթն է: Նա Բաքվի ջարդերի ժամանակ տեղափոխվել է Հայաստան։ Կարճ ժամանակ անց ընտանիքով հաստատվել է Միացյալ Նահանգներում:

Գրքի շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 1-ին, 19:00, Opera Suite հյուրանոցում (Ռաֆայել Լեմկին 1):

«Արտաքսում. Դեպի անհայտություն» գիրքը կներկայացնեն հեղինակը, թարգմանիչը, խմբագիրը: Միայն այդ օրը գիրքը կվաճառվի հատուկ զեղչով: Մուտքն ազատ է:

Տարածել