Գլխավոր Հոդվածներ

Իր գրքի շնորհանդեսի առիթով Հայաստանում է ամերիկահա

Իր գրքի շնորհանդեսի առիթով Հայաստանում է ամերիկահայ գրող Աննա Աստվածատուրյան Թերքոթը (թրեյլեր, գրքարշավի ժամանակացույց)

newmag-y-n

«Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի հեղինակը Հայաստանում է: Այստեղ է մասնակցելու իր գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին: Աննա Աստվածատուրյան Թերքոթի այցի համար Newmag-ը մշակել է խիտ, հագեցած ժամանակացույց. առաջիկա մեկ շաբաթը տեղի կունենա «Արտաքսու

Ամերիկահայ գրող Աննա Աստվածատուրյան Թերքոթը ծնվել է Բաքվում, արմատներով սյունեցի է՝ Խնձորեսկ գյուղից։ Իր «Արտաքսում. Դեպի անհայտություն» գիրքը Բաքվի ջարդերի, ադրբեջանական վայրագությունների ու իր իսկ մանկական տրավմաների մասին է: Ընտանիքի, մտերիմների, ընկերների լուռ ապրումները, տագնապները դառնում են Աննայի ամենօրյա մտորումները:

8-ամյա աղջնակն այդ ամենը տատիկի խորհրդով գրի է առնում օրագրում, տարիներ անց մի ընտանիքի պատմությունը դառնում է գիրք ու հրատարակվում անգլերեն և ռուսերեն, իսկ այժմ արդեն հայերեն. «Իմ մորական տատիկը՝ Լյուդմիլա Կաշչեևան , ինձ խորհուրդ էր տալիս կարդալ, գրել ու մեր ապրած իրադարձությունների ժամանակագրությունը կազմել, որովհետև, ինչպես նա էր ասում, «մի օր ամեն ինչ կմոռացվի, բայց դու մոռանալու իրավունք չունես»»:

Թեև փոքր տարիքում երազում էր դառնալ ուսուցիչ, բայց դարձավ իրավաբան. իրավագետի որակավորում ստացել է Մենի իրավաբանական դպրոցում։ Նա Հաագայի միջազգային քրեական դատարանում ամերիկյան առաջին քարտուղարներից է:։ Աննա Աստվածատուրյան  Թերքոթը միջազգային իրավունքի և ադրբեջանական հայատյացության թեմաներով դասախոսել է ԱՄՆ տարբեր նահանգներում, նաև Կապիտոլիումում։ Մեծ ներդրում է ունեցել 2013-ին Մեն նահանգում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման գործում։

                                                   

2013-ին արժանացել է Մխիթար Գոշ մեդալի, Լեռնային Ղարաբաղի երախտագիտության մեդալի։ 2020 թվականին հիմնել է «Աննա Աստվածատուրյան»  հիմնադրամը, որի շրջանակում  իրականացնում է բարեգործական գործունեությունը հետպատերազմյան Արցախում։

Հոկտեմբերի 31, 12:00

Մամուլի ասուլիս Արմենպրեսի սրահում

Նոյեմբերի 1, 19:00

Գրքի շնորհանդես Opera Suite հյուրանոցում

Նոյեմբերի 3, 15։00

Հատուկ դասախոսություն Հայաստանի ամերիկյան համալսարանում

Նոյեմբերի 3, 19։00

Հանդիպում ընթերցողների հետ «Զանգակ» գրախանութի Աբովյան փողոցի մասնաճյուղում

Նոյեմբերի 4, 15։00

Հանդիպում Երևանի պետհամալսարանի ուսանողների հետ

Նոյեմբերի 5, 12։00

Գրքի շնորհանդես Գյումրիում, Victoria Plaza հյուրանոցում:

Կարդացեք նաև

Տարածել