15 բան, որ անհրաժեշտ է անել մահից առաջ

April 12, 2018

5 օրում քնել եմ 10 ժամ: Նմանատիպ 14-օրյա ռեժիմից հետո մարդը մահանում է: Սա նոր դեղամիջոցի կողմնակի ազդեցությունն է: Դու առույգ ես, ակտիվ, քնելու ցանկություն չունես:
Նման իրավիճակում, երբ մահն իրական է ու անխուսափելի, ես երկրորդ անգամ եմ հայտնվում: Եթե բախտը ձեզ ժպտում է, ու պատրաստվելու ժամանակ ունեք, առաջարկում եմ Ձեզ իմ չեք-լիստը` ինչ է հարկավոր անել մինչև մահը:

— 1 —


Հիշեք ամենակարևորը. եթե իմացել եք, որ շուտով մահանալու եք, ոչ ոքի մի ասեք այդ մասին, բացի ամենամտերիմներից: Որպես կանոն` ծնողներին հարցրեք` ինչպես են: Իմացեք՝ ինչ խնդիրներ ունեն և պատրաստեք ձեր առաջին որոշումը` հատկացնել գումար, օգնություն խնդրել վստահելի մարդկանցից:

— 2 —


Կարգավորեք ակտիվները: Այս անգամ բախտս բերեց, եթե մահանայի, ապա մարդիկ կստանային այն, ինչի համար վճարել էին:

— 3 —


Բաժանեք մնացած նվերները: Բոլորն էլ տանը ունեն տեխնիկա, հուշանվերներ, որոնք չեն օգտագործում, բայց որոնք ուրիշներին կուրախացնեն: Օրինակ, ես շատ լավ թեյնիկ ունեի:

— 4 —


Հանգիստ թողեք մարդկանց: Ուշադրություն մի դարձրեք հարաբերությունների կամ մարդկանց վրա, որոնք կխանգարեն ձեզ նախապատրաստվել մահվան: Մոռացեք ամեն բան:

— 5 —


Կարգավորեք փաստաթղթերը: Անձնագիր, տեղեկանք, գաղտնաբառեր, քարտեր: Լավ կլինի նաև կանխիկ գումար պատրաստել, որպեսզի մարդիկ ձեր պատճառով ծախսեր չանեն:

— 6 —


Եթե վարկեր ունեք` մարեք, որպեսզի մարդիկ չտանջվեն ձեր պատճառով:

— 7 —


Եթե հնարավոր է ժառանգություն կազմեք: Եթե նոտար չկա, Ֆեյսբուքում կամ այլ սոցցանցում գրեք, հետո փաստաբաններն ամեն բան կկարգավորեն:

— 8 —


Հյուրասիրություն կազմակերպեք ու ընկերներին մի համով բան հյուրասիրեք: Ուրախ ժամանակ անցկացրեք առանց հիմնավորելու հավաքի պատճառը:

— 9 —


Համոզվեք, որ ձեր բիզնեսի հաշվապահությունը կարգին է, որ խնդիրներ չեն ծագի:

— 10 —


Ծովում կամ լողավազանում լողացեք, վայելեք վերջին օրերը:

— 11 —


Հեռացրեք չպետքական նկարները սոցցանցերից , մաքրեք բրաուզերի պատմությունը, թափեք սեքս-խաղալիքները հատկապես, եթե կին եք:

— 12 —


Տունն ու համակարգիչը կարգի բերեք: Դա հանգստացնում է:

— 13 —


Ինքներդ ձեզ նամակ գրեք: Նշեք.

  • Ինչով եք հպարտանում

  • Մի քանի հետաքրքիր պատմություն պատմեք ձեր կյանքից

  • Ում եք շնորհակալ

  • Ինչ դեռ չեք հասցրել անել

  • Ինչի մասին առաջինը մտածեցիք, երբ իմացաք, որ շուտով մահանալու եք:




Կարդացեք նաև.



— 14 —


Մահից առաջ մարդիկ հիշում են նրանց ում սիրում, միշտ չէ, որ այդ մարդիկ ձեր կողքին են: Պետք չէ ֆիլմերի հերոսների պես երկար նամակներ գրել, եթե այդ մարդն ապրում է առանց ձեզ, ապա դա նրա որոշումն է: Պետք է հարգել այդ որոշումը:

— 15 —


Եթե դեռ ապրում եք, ապա պայքարեք մինչև վերջ: Դիմեք բժիշկների, մասնագետների օգնությանը, բոլորին, ով կարող է օգնել: Եթե չի ստացվում օգնել, ապա վերանայեք նամակն ու լրացումներ արեք այն լավ գործերում, որոնք դեռ չեք հասցրել անել:

LIFEHACKER



Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։