Զառամյալ աշխարհ. Ինչո՞ւ են ծերանում ազգերը

May 2, 2016

Վերջերս մոդայիկ են դարձել սարսափեցնող կանխատեսումներ. մարդկանց բարեկեցությունն ընկնում է, քանի որ բնակչությունը ծերանում է: Իսկապե՞ս դա այնքան մեծ խնդիր է, ինչքան ներկայացնում են:
Բոլոր ազգերն էլ ծերանում են: Սա փաստ է, սակայն այդ գործընթացը համաչափ չէ: ԱՄՆ-ում միջին տարիքը (այն ցուցիչն է, որը բնակչությունը բաժանում է երկու մասի` երիտասարդներ և ծերեր) 36-ն է, Եթովպիայում` 18-ը:  Եթովպիայում ծնելիության տոկոսն ավելի բարձր է, սակայն ցածր է կյանքի տևողությունը:

Ամենածեր հասարակությունն ունի Գերմանիան: Այնտեղ միջին տարիքը 45 է:

Սկզբունքը պարզ է` «երիտասարդ» ազգաբնակչություն ունեցող պետություններն աղքատ են, «ծերերը»` հարուստ: Սակայն ինչո՞ւ է ծերացումն այդքան սարսափեցնում բոլորին:
Կա երկու պատճառ:  Առաջինը հոգեբանական է. մարդկային հետհաշվարկի պես մի բան է, երբ մարդկանց թվում է, թե ծերանալով ազգաբնակչությունը թուլանում է և կորցնում, այսպես ասած, ուղեղի սթափությունը: Երկրորդը տնտեսագետների ազդեցությունն է, որոնք հիմնվում են այնպիսի գաղափարների վրա, ինպիսիք են դեմոգրաֆիական ծանրաբեռնվածության գործոնը կամ կախյալների հարաբերական ցուցիչը: Նրանք վստահեցնում են, որ 65-ից ցածր հասուն մարդիկ օգտակար են սոցիումի համար, իսկ դրանից բարձրները, ընդհակառակը` ընկճում են այն:
Այսպիսի պայմաններում 65-ից բարձր մարդկանց վաստակն անխուսափելիորեն կսկսի աճել:

Սակայն յուրաքանչյուրն ունի շատ սպեցիֆիկ արդյունավետություն և տարիքն այստեղ ոչ մի նշանակություն չունի: Ի՞նչ կա այդ 65 տարվա մեջ:
Շատերն ապրում են դրանից երկար և մնում են շատ առողջ:  «70-ը, դա նոր 60-ն է» արտահայտությունն ունի գիտական բացատրություն: Բացի այդ, ապացուցված է, որ կրթությունը շատ մեծ նշանակություն ունի կյանքի որակի ու շարունակականության համար (դրա հետ կապված են լավ առողջությունը, երկար կյանքը, բարձր արդյունավետությունը, և, ընդհանրապես, լայն աշխարհայացքը):
Բնակչության համեմատաբար ավելի կրթված հատվածը ծերության ժամանակ վարում են շատ ակտիվ կյանք և դա շատ ավելի մեծ պլյուս է, ոչ թե մինուս:

Դեմոգրաֆիական ծանրաբեռնվածության պարզեցված բուժման վրա հիմնված կանխատեսումները մեզ մոլորեցնում են: Օրինակ` Չինաստանը և Հնդկաստանը: Ծնելիության տոկոսի բարձր տեմպերով անկումը կբերի նրան, որ 2050 թվականին Չինաստանը Հնդկաստանից «մեծ» կլինի: Եվ ի՞նչ: Չինաստանի բնակիչներն ավելի կրթված են, այդ պատճառով էլ աշխատում են բարձր արդյունավետությամբ: