BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Կարձագանքի՞ Վլադիմիր Պուտինը հայ-ադրբեջանական հակ

Կարձագանքի՞ Վլադիմիր Պուտինը հայ-ադրբեջանական հակամարտությանը, երբ Ռուսաստանում ևս լարված է. հարցազրույց ռուս քաղաքագետ Դմիտրի Տրենինի հետ

newmag-y-n

Մոսկվայի «Կարնեգի» հիմնադրամի նախկին տնօրեն, «Ուժերի նոր բալանս» գրքի հեղինակ Դմիտրի Տրենինը հարցազրույց է տվել Civilnet-ին: Ռուսաստանցի հայտնի քաղաքագետն անդրադարձել է ռուս-ուկրաինական, հայ-ադրբեջանական հակամարտություններին և աշխարհաքաղաքական իրադրությու

Հարցազրույցի ընթացքում քաղաքագետն անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտությանն ու ՌԴ նախագահի՝ մասնակի մոբիլիզացիա հայտարարելու դրդապատճառների  մասին հայտարարությանը, չի բացառել  Ռուսաստանի և Արևմուտքի միջև մեծ պատերազմի բռնկումը՝ ընդհուպ միջուկային զենքի կիրառմամբ. «Ռուսատանի խաղադրույքներն ավելի մեծ են և Ռուսաստանը կարող է իրեն ավելին թույլ տալ:  Պուտինը հայտարարել է, որ կատակ չի անում, իսկ որ Պուտինը չի բլեֆ չի անում, դա վաղուց ենք հասկացել: Դա հասկացել են նաև ռուսների հակառակորդները։ Թե ի՞նչ կանեն նրանք, կտեսնենք»:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական վիճակին, Տրենինն ընդգծել է՝  Մոսկվան այսօր կենտրոնացած է Ուկրաինայի վրա ու չի շեղվի այլ հարցերի վրա: Բայց Ռուսաստանը փորձում է դիվանագիտական քայլեր ձեռնարկել, դրա համար հանդիպել է վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիևի հետ. «Երբ ասում եմ, որ նա չի շեղվի ուրիշ տարածաշրջանների վրա, նկատի ունեի ռազմական ուժի կիրառումը: Դա չի նշանակում որ Ռուսաստանը դիվանագիտական ու քաղաքական խողովակներով չի փորձի միջամտել: Ռուսաստանում շատ ուշադիր հետևում են իրադարձություններին, թեև ամբողջ խորությամբ չեն հասկանում, թե հակամարտությունն ուր է գնում»:

Ու չնայած այս ամենին, Ռուսաստանում բավականին խանդոտ է վերաբերում երրորդ երկրների փորձերին, որոնք ցանկանում են մասնակցություն ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղապահական առաքելությանը. «Տիկին Փելոսիի այցն, օրինակ, բավականին բացասական արձագանք ստացավ Ռուսաստանում: Հասկանալի է՝ առջևում ընտրություններ են, իսկ հայազգի ընտրազանգվածը շատ մեծ նշանակություն ունի Փելոսիի  համար»:

Տրենինի խոսքով, Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունները բավականին բարդ են: Նա Թուրքիայի դաշնակիցն է, ինչ-որ հարցով մրցակից է նաև Ռուսաստանին. «Խնդիրն այն է, որ հայ հանրության մի մասը կողմ է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին, մյուս մասը տարբեր կողմ է նայում ու Ռուսաստանին բավականին կասկածամտորեն է վերաբերում, որոշները նույնիսկ թշնամաբար: Ադրբեջանի հետ այս հարցում ավելի հեշտ է: Այն քիչ թե շատ ավելի կանխատեսելի ու հասկանալի է: Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է: Իհարկե, Թուրքիայի հետ կան ինչ-որ հարաբերություններ, բայց դրանք զուտ պրագմատիկ բնույթի են ու Ռուսաստանն ավելին չի էլ ակնկալում»:

Կառդացեք նաև

Ամեն դեպքում Էրդողանն ու Պուտինը դեռ կարող են ինչ-ինչ հարցերում պայմանավորվել: Սակայն հույս ունենալ, որ Բաքուն ու Երևանը համաձայնության կգան, քիչ հավանական է թվում: «Ու հիմա այսպիսի իրավիճակ է, որ ոչ թե պետք է խուսափել խնդիրներից, այլ այդ խնդիրների սրումից. Ռուսաստանը երբեք չի մտնի պատերազմի մեջ զուտ այն պատճառով, որ խոստացել է օգնել ինչ-որ այլ պետության: Պատերազմի մեջ մտնելը դա այնքան կարևոր քայլ է, որ այստեղ չպետք է լինի ավտոմատ որոշում»:

Դմիտրի Տրենին մյուս քաղաքագիտական վերլուծությունները կարող եք ընթերցել «Ուժերի նոր բալանս» գրքում։

                                                      

Տարածել