ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Դմիտրի Տրենինի «Ուժերի նոր բալանս» գր

Տեղի ունեցավ Դմիտրի Տրենինի «Ուժերի նոր բալանս» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

«Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարով Newmag-ը հայերեն ներկայացնում է հայտնի միջազգայնագետ Դմիտրի Տրենինի՝ մեծ աղմուկ հանած գիրքը։ «Ուժերի նոր բալանս» աշխատությունում հեղինակն ամփոփում է Ռուսաստանյան քաղաքական միտքը՝ սկսած 1980–ականներից ու հասնում մեր օրեր՝

«Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարով Newmag-ը հայերեն ներկայացնում է հայտնի միջազգայնագետ Դմիտրի Տրենինի՝ մեծ աղմուկ հանած գիրքը։ «Ուժերի նոր բալանս» աշխատությունում հեղինակն ամփոփում է Ռուսաստանյան քաղաքական միտքը՝ սկսած 1980–ականներից ու հասնում մեր օրեր՝ հայ-ադրբեջանական, ռուս-ուկրաինական պատերազմներ։ Գրքի գլխավոր գործընկերը «Լույս» հիմնադրամն է։ Արդիական այս աշխատության հեռուստաշնորհանդեսը տեղի ունեցավ Արմենիայի «Բարի լույս» ծրագրի ընթացքում։ Ստեղծագործական թիմը ներկայացրել է գրքի բացառիկությունն ու հայերեն հրատարակության կարևորությունը։ 

Սառը պատերազմից հետո Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերություններն այդպես էլ չկարգավորվեցին: 30 տարվա կիսաձայն անհամաձայնությունները կարող են բերել համաշխարհային աղետի ու նոր պատերազմների, ինչպես ռուս-ուկրաինականը:  Newmag-ը ներկայացնում է ռուս ամենահայտնի քաղաքագետներից մեկի՝ Դմիտրի Տրենինի «Ուժերի նոր բալանս» գիրքը:  

Հեղինակն այս գիրքը գրել է, երբ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն ավելի ու ավելի շատ սկսեց ազդել սովորական մարդկանց վրա: Մոսկվայի Կարնեգի կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինը գիրքը հրատարակել է ընդամենը մեկ տարի առաջ, ռուս-ուկրաինական պատերազմից առաջ։ Ըստ գրքի թարգմանիչ Միհրան Հակոբյանի, ուկրաինական դեպքերը գրքում նույնպես կանխատեսվում էին. «Գիրքն Ուկրաինայից մեկ տարի առաջ է գրվել, նկարագրվում է այն, ինչ տեսնում ենք: ՌԴ արտաքին այլ դրվագներ, որ նկարագրում է Տրենինը, դեռ կտեսնենք»:  

Թվում էր՝ Սառը պատերազմից հետո ամեն ինչ ավարտվել է, աշխարհն արդեն վերադասավորվել է: Ուժերի գերակշռութունը նորից փոխվում է: Տրենինն իր վերլուծության մեջ ահազանգում է՝ առաջիկա տասնամյակները կլինեն բախումներով՝ ընդգծում է պատմաբան Հակոբյանը. «Հայերեն ենք արել, որ հայալեզու ընթերցողը հասկանա: Ամերիկացիները գիտենք՝ ինչ են մտածում, ռուսերենից վաղուց լուրջ բան չէր թարգմանվել, քարոզչությունից դուրս: Գիտական, վերլուծական աշխատանքով դա տեսնելը կարևոր է: Մենք չգիտենք, ինչ են մտածում ռուսները, ֆրանսիացիները: Գիտենք միայն Արևմուտքն, ինչ է մտածում»:  

Ո՞ւր է գնում Ռուսաստանը, ի՞նչ է ուզում նոր աշխարհում, ի՞նչ ձախողումներ ու ձեռքբերումներ են ունեցել Պոււտինն ու իր նախկինները: Գլուխ առ գլուխ, Տրենինն իր «Ուժերի բալանս» գրքում վերլուծում է Ռուսաստանի հարաբերությունները բոլոր տարածաշրջանների ու նույնիսկ երկրների հետ՝ գիրքը վերլուծում է հայերեն թարգմանության  խմբագիր Տաթևիկ Նալբանդյանը. «Հաճախ, նույն ՌԴ նկատմամբ տարբեր ակնկալիքներ կան: Բոլոր պատրանքները կարող են ցրվել, իրատեսական կլինի, եթե այս գիրքը կարդան: Ամեն երկրի հետ ՌԴ շահը հստակ ցույց է տալիս, օրինակ, Հարավային Կովկասում, որն է ՌԴ շահը, ու դա ինչպես կարտահայտվի Հայաստանի կամ Ադրբեջանի նկատմամբ»։

Այս աշխատությունը համապարփակ և համակարգված ընթերցողի համար վերլուծում է ՌԴ վերջին 40 տարիների արտաքին քաղաքականությունը։  Դմիտրի Տրենինի «Ուժերի նոր բալանս» գիրքը Newmag-ը հրատարակել է հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարով՝ «Լույս» հիմնադրամի հետ գործակցությամբ: Մատենաշարի ղեկավարի խոսքով, սա օբյեկտիվ տեսանկյուն է. «Տրենինը Կարնեգի կենտրոնի ղեկավարն է: Դա ամերիկյան համակարգ է, բայց կարողացել է օբյեկտիվ մոտենալ, չի մտածում, որպես լիբերալ»:  

Համապարփակ, համակարգված, գիտական ու մասնագիտական վերլուծություններով ու փաստերով՝ Դմիտրի Տրենինի նոր գիրքը ցույց է տալիս Հայաստանի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի քաղաքականությունն ու նոր աշխարհում վերադիրքավորվելու գերտերության ուղիները:

Կարդացեք նաև

 

Տարածել