Գլխավոր Հոդվածներ

[Պանելային քննարկում] Դեպի ուր են գնում հայ-ռուսակ

[Պանելային քննարկում] Դեպի ուր են գնում հայ-ռուսական հարաբերությունները (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Կարնեգիի Մոսկվայի կենտրոնի տնօրեն, հայտնի քաղաքագետ Դմիտրի Տրենինի «Ուժերի նոր բալանս» աշխատությունը հրատարակվելուց կարճ ժամանակ անց Newmag-ն այն ներկայացրեց հայերեն: Գիրքը թարգմանել է միջազգայնագետ Միհրան Հակոբյանը: Այն վերլուծում է ՌԴ վերջին 40 տարիների

                                                                             

ՌԴ-ն ոչ միայն միջազգային հարաբերությունների համակարգի խոշորագույն խաղացողներից է, այլև Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող պետություն, որի շահերի մասին հայկական ինտելեկտուալ միջավայրը պարտավոր է անաչառ և ռացիոնալ գիտելիք ունենալ՝ ընդգծեց Միհրան Հակոբյանը. «Հայ-ռուսական հարաբերություններն այս պահին հումանիտար ծրագրերի մակարդակի են: Այն պահին, երբ Հայաստանն իր համար վերաձևակերպի իր ակնկալիքները, հավակնությունները, դրանից հետո արդեն կարելի է Ռուսաստանի հետ վերսկսել բարձր մակարդակի նախկին հարաբերությունները»:  

«Ուժերի նոր բալանս» գրքում Տրենինը ներկայացրել է ոչ միայն Ռուսաստանի միջպետական, այլև արտաքին հարաբերությունները՝ ուր են գնում ու ինչ սպասել առաջիկայում: Սկսում է 1980-ականներից ու հասնում մեր օրեր՝ հայ-ադրբեջանական, ռուս-ուկրաինական պատերազմներ՝ հավելում է Միհրան Հակոբյանը. «Առաջիկա 5 տարիներին ռուս խաղաղապահները դեռ կմնան մեր սահմաններում: Ավելին՝ տեսանելի ապագայում նրանք չեն հեռանա: Առանց Ռուսաստանի, չգիտենք ինչ կլինի Հայաստանի  հետ»:

 

Քաղաքագետ Արմեն Մինասյանի դիտարկմամբ, «Ուժերի նոր բալանս» գիրքն այս իրավիճակում ավելի քան արդիական աշխատություն է: Ակադեմիական տեքստերը կօգնեն հայ հանրությանը հասկանալ՝ ինչ ուղղությամբ են զարգանում Հայաստանի արտաքին հարաբերությունները. «Շատ լուրջ ուսումնասիրության առարկա պետք է դառնան Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները: Ով ենք մենք, ուր ենք գնում, ինչ ենք ուզում, երբ այս հարցերի պատասխաններն ինքներս մեզ համար պարզենք, դրանից հետո աշխարհը մեզ համար ավելի հասականալի կդառնա, աշխարհն էլ մեզ կհասկանա»:

  

«Ուժերի նոր բալանս» գրքով քաղաքագետը ահազանգում է՝ ուժերի գերակշռութունը նորից փոխվում է, առաջիկա տասնամյակները կլինեն բախումներով: Հայ քաղաքագետների խոսքով, Հայաստանն այս պարագայում ունի մեկ բանաձև. նախ վերականգնել երկրի անվտանգության երաշխիքները, ապա նոր ձևակերպումներ առաջադրել արտաքին հարաբերությունների զարգացման ուղղությամբ: 

Կարդացեք նաև

 

Տարածել