The New Yorker. Ինչպե՞ս հաղթել երկխոսությունում

February 3, 2016

Երկխոսությու՜ն: Բոլորն են դրանով զբաղված մեր օրերում: Երբևէ ձեզ հետ եղե՞լ է այնպես, որ մեկը ձեզ մի բան ասի, դուք էլ պատասխանեք, հետո նա էլի խոսի, ու այդպես՝ շարունակ: Դե՛, ուրեմն դուք երկխոսություն եք ունեցել իրար հետ ու անգամ չեք էլ նկատել:
Բայց իրո՞ք դուք հաղթում եք երկխոսությունների ժամանակ: Չափազանց շատ մարդիկ են երկխոսությունն օգտագործում ինֆորմացիայի փոխանակման կամ էլ պարզապես ժամանցի համար՝ առանց տեղյակ լինելու, որ յուրաքանչյուր երկխոսություն ունենում է հաղթող և պարտվող կողմեր: Ո՞ր կողմը կուզեք լինել: Ճշգրիտ օգտագործե՛ք հետևյալ մարտավարական մոդելները և կսկսեք հաղթել երկխոսությունների ընթացքում, ու ոչ ոք այլևս չի համարձակվի ձեզ կրկին ներքաշել դիալոգի մեջ:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Լավ նորություն ունենք:
ԴՈՒՔ – Չեմ հավատում: Վերջապես Ձեր աշխատավարձը հինգ հարյուր հազար դոլարով բարձրացրին, այո՞:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Ըըըըը՜... Ո՛չ:
ԴՈՒՔ – Ա՛հ, ներեցե՛ք: Ուրեմն ո՞րն է լավ լուրը:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Մեր փոքրիկ Ջիմին վերջապես մանկամսուր է գնալու:
ԴՈՒՔ – Դե՛, դա էլ վատ չէ: Իհարկե, յուրահատուկ բան չկա, բայց, դե՛...
Կիրառված մարտավարություն՝ սպասումների ինտենսիվ չափազանցում:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Լավ նորություն ունենք:
ԴՈՒՔ – Խնդրում եմ, ասե՛ք:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Մեր փոքրիկ Ջիմին վերջապես մանկամսուր է գնալու:
ԴՈՒՔ – Այնքա՜ն հրաշալի է, որ դուք նրան ստիպում եք այդքան կարևոր որոշումներ կայացնել այսքան փոքր տարիքում: Կոփում եք կամքը. դա է թեորիան, չէ՞:
Կիրառված մարտավարություն՝ կասկածի սերմանում:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Լավ նորություն ունենք:
ԴՈՒՔ – Շարունակե՛ք:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Մեր փոքրիկ Ջիմին...
ԴՈՒՔ (մատուցողին) – Մենյուի մեջ  նշված խեցիները իրոք «սուզակի» խեցինե՞ր են, թե՞ տառասխալներ կան:
ՄԱՏՈՒՑՈՂ – Հիմա խոհանոցում կճշտեմ:
ԴՈՒՔ (հակառակորդին) – Մեկ-մեկ ստում են: Ինչևէ, Ջիմին՝ ի՞նչ:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Հա՛, ասում եմ, Ջիմին վերջապես...
ԴՈՒՔ – Իսկ «սուզակի խեցիներ» ասվածը նշանակում է, որ դրանք իրոք սուզակնե՞րն են որսացել: Թե՞ ուղղակի անուն են դրել: Միշտ ուզել եմ իմանալ:



Օգտակար է կարդալ նաև` 



Կիրառված մարտավարություն՝ ընդհատումների ամբարտակ:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Լավ նորություն ունենք:
ԴՈՒՔ – Արագ ինձ տեղեկացրո՛ւ:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Մեր փոքրիկ Ջիմին վերջապես մանկամսուր է գնալու:
ԴՈՒՔ – Աստվա՜ծ իմ: Այն Ալ Պետերսոնը չէ՞ այնտեղ նստած: Մի՛ նայիր, մի՛ նայիր: Հանգիստ նստի՛ր:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Որտե՞ղ:
ԴՈՒՔ – Արդեն գնաց: Չեմ հավատում, որ համարձակվել է այստեղ երևալ այն ամենից հետո, ինչի միջով անցել է նրա կինը:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Իսկ ինչի՞ միջով է նրա կինն անցել:
ԴՈՒՔ – Գիտե՞ս ինչ: Հնարավոր է, որ դա ընդամենը բամբասանք է: Իսկ ես չեմ հավատում բամբասանքներին: Լավ կլինի՝ չխոսենք այդ մասին: Եկե՛ք դառնանք մանկապարտեզի մասին մեր խոսակցությանն ու ձևացնենք, թե նրան չէինք էլ նկատել:
Կիրառված մարտավարություն՝ կիսատ թողած բամբասանքի ակնարկ:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Լավ նորություն ունենք:
ԴՈՒՔ – Դե՛, մի՛ սպասեցրու ինձ: Պատմիր՛:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Մեր փոքրիկ Ջիմին վերջապես մանկամսուր է գնալու:
ԴՈՒՔ – Ի՜նչ հիանալի է: Ամեն ինչ պատմիր՛:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Դե՛, մենք շատ էինք անհանգըստանում, որ նա թեստը լավ չի հանձնի, քանի որ բանավոր խոսքը դեռ լավ...
ԴՈՒՔ – Հա- հա- հա- հա-հա-հա-հա՜:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ– Ի՞նչ եղավ:
ԴՈՒՔ – Կներես: Դու ասացիր՝ մսուր, իսկ ինձ թվաց, թե ասացիր՝ «Հարսթ» կոշիկի խանութ:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Բայց դրանք նույնիսկ իրար նման չեն հնչում:
ԴՈՒՔ – Հա՛, սխալվեցի: Ինձ թվաց, թե ասում ես, որ վերջապես կարողացել ես քո մեծ ոտքերը խցկել այն ձրի կոշիկների մեջ, որոնք տպագրված են «Հարսթ» ամսագրի էջերին: Բայց դառնանք քո երեխայի մասին պատմությանը: Այսպիսով, չո՛րս, երե՛ք, երկու՛,մե՛կ: Շարունակի՛ր:
Կիրառված մարտավարություն՝ ուշադիր չլսելով՝ թյուրընկալում:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Լավ նորություն ունենք:
ԴՈՒՔ– Ամեն ինչ պատմիր՛: Ամենմի մանրուք:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Մեր փոքրիկ Ջիմին վերջապես մանկամսուր է գնալու:
ԴՈՒՔ (երգելով) – Every little thing she does is magic! Everything she do just turn me on! Even though my…
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Ի՞նչ ես երգում:
ԴՈՒՔ- ...life before was tragic, now I know my love for her goes on.
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ– Չգիտեի, որ «The Police» խմբի երգերը շատ ես սիրում:
ԴՈՒՔ – I resolved to call her up, a thousand times a day. And ask her if she’ll marry me in some old-fashioned way,- «Pittsburgh Civic Arena» երգն է, երգի՛ր ինձ հետ,– But my silent fears have gripped me…
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Ինչո՞ւ ես շարունակում երգել:
ԴՈՒՔ – Կներես: Ուղղակի «The Police» խմբի մի շատ հազվագյուտ ձայնագրություն Էի լսում մեքենայի մեջ այստեղ գալիս: Ի՜նչ հոյակապ երգ է, ի՜նչ հոյակապ խումբ:
Կիրառված մարտավարություն՝ արվեստի գնահատում:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Լավ նորություն ունենք:
ԴՈՒՔ – Լսում եմ:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Մեր փոքրիկ  Ջիմին վերջապես մանկամսուր է գնալու:
ԴՈՒՔ – Հրաշալի է: Իրոք, հրաշալի է: Այնքա՜ն, այնքա՜ն հրաշալի է: Ինչպե՞ս պատահեց:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Դե՛, մենք շատ էինք անհանգըստանում, որ նա թեստը լավ չի հանձնի, քանի որ բանավոր խոսքը դեռ այնքան ուժեղ չէ, որքան...
ԴՈՒՔ – Մի րոպե սպասի՛ր: Մանկամսուրը մանկապարտեզից հետո է, չէ՞:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Չէ՛: Սկզբում մսուրն է, հետո՝ պարտեզը, հետո՝ առաջին դասարանև այլն:
ԴՈՒՔ – Հասկացա: Շարունակի՛ր:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Դե՛, անհանգիստ էինք, որ...
ԴՈՒՔ – Բայց մսուրում են մատներով նկարում, չէ՞:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Ի՞նչ:
ԴՈՒՔ – Մանկամսուրում: Մսուրում են մատներով նկարում, չէ՞:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Հա՛: Ինչևէ, մենք...
ԴՈՒՔ – Իսկ մանկապարտեզում մատներով չե՞ն նկարում: Թե՞ մանկապարտեզ գնացողի համար մատներով նկարելն արդեն հասունության նշան չէ:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Ի՞նչ:
Կիրառված մարտավարություն՝ ուշադրությունը շեղել մանրամասների վրա:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Լավ լուր ունենք:
ԴՈՒՔ – Դե՛, պատմիր՛ :
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Մեր փոքրիկ Ջիմին վերջապես մանկամսուր է գնալու:
ԴՈՒՔ – Պարզապես հրաշալի է: Ուզում եմ ասել՝ բժշկական համալսարանն էլ վատ չէ, բայց դա ուրիշ պատմություն է: Կարելի է թեկուզ արվեստի բակալավր դառնալ: Բայց, ա՛յ, մսո՜ւր: Այնտեղ լրիվ ուրիշ շան լակոտներ են: Որովհետև այդ տարիքում շատ երեխաներչեն կարողանում բացատրելքառակուսու և ուղղանկյան տարբերությունը: Ու հիմա տե՛ս, թե ոնց ենք դասավորում ամեն ինչ: Ես գիտեմ մեկին, որը կկարողանա երեխայիդ համար ամեն ինչ դասավորել...
ՀԱԿԱՌԱԿՈՐԴ – Բավական է: Նույնիսկ չեմ հասկանում, թե ինչի համար եմ տարին մի անգամ փորձում քեզ հետ ճաշել: Մենք ընկերներ ենք եղել քոլեջում, այո՛: Բայց դու ամեն ինչ անում ես, որ ես ինձ անընդհատ անհարմար զգամ, բայց նույնիսկ չկարողանամ բացատրել, թե ինչու, երբ մարդիկ ինձ այդ մասին հարցնեն: Մի խոսքով, ես գնացի:
(Հակառակորդը դուրս է գնում):
ԴՈՒՔ (դիմելով մատուցողին) – Ընկերս իրեն լավ չէր զգում: Միայն ինձ համա՛ր բերեք: Ասում եք` խեցիներն ինչպե՞ս եք պատրաստում:
ՄԱՏՈՒՑՈՂ – Թավան դնում են կրակին...
ԴՈՒՔ – Սիրու՞մ եք «The Police» խումբը:
ՄԱՏՈԻՑՈՂ – Առաջին երկու ալբոմը: «Zen Yatta» ալբոմից արդեն ինձ դուր չէին գալիս, բայց...
ԴՈՒՔ – Դուք այդ խմբից եք եղել, չէ՞: Դուք Սթինգն եք, չխաբեք ինձ:
ՄԱՏՈՒՑՈՂ – Ո՛ չ, ես Սթինգը չեմ, ես ընդամենը մատուցող եմ:
ԴՈՒՔ – Բայց կարող եք երգել, առնվազն ինչպես Սթինգը կամ ավելի լավ, չէ՞:
ՄԱՏՈՒՑՈՂ – Խեցիները բերե՞մ, թե՞ ոչ:
ԴՈՒՔ – Իսկ դրանք իմ վիճակը չե՞ն վատացնի:
Կիրառված մարտավարություն՝ խոհանոցային զրույց:

Հեղինակ՝ Փոլ Սմիթ