Ինչ է ստացվում, երբ բեմ են դուրս գալիս դուդուկի վարպետն ու ռուսական ռոքի դասականը

November 19, 2014

Ռուսական ռոքի` այսօր արդեն դասական դարձած «Ակվարիում» խումբը ստեղծվել է 1972թ.` Բորիս Գրեբենշիկովի` հայտնի ԲԳ-ի կողմից։ Այդ օրվանից ԲԳ-ն երկար ճանապարհ է անցել` դառնալով ռուսական ռոքի կուլտային դեմքերից մեկը։
90-ականներին ԲԳ-ն լրջորեն հետաքրքրվում է բուդդիզմով, ինչը շոշափելի ազդեցություն է թողնում նրա երգերի վրա։
Տարօրինակ, «ոչ այս աշխարհից» երգերից է «Северный цвет»-ը` «Հյուսիսային գույն»-ը, որն ավելի խորհրդավոր է դարձնում Ջիվան Գասպարյանի դուդուկը: