JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ինչպե՞ս ճիշտ վերադառնալ աշխատանքի դեկրետից հետո

Ինչպե՞ս ճիշտ վերադառնալ աշխատանքի դեկրետից հետո

Ինչպե՞ս աշխատանքի գնալ
Սկզբում, նախ եկեք պարզենք, թե ինչ ասել է դեկրետ կամ ֆիզարձակուրդ: ՀՀ-ում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են 2004 թվական նոյեմբերի 9-ին ընդունված ՀՀ աշխատանքային օրենսգրքով:
Մեր երկրում աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ երկու հոդվածով՝ 172 և 173:
Առաջինի դեպքում.
1)    140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության).
2)    155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում.
3)    180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Երկրորդի դեպքում. Երեխայի փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր), տատի, պապի կամ այլ հարազատի (այդ թվում` երեխայի խնամակալ նշանակված անձի) ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը (պաշտոնը):
Օրենքի համաձայն ղեկավարությունն իրավունք չունի ֆիզարձակուրդից վերադարձած աշխատակցին այլ աշխատանք առաջարկելու, քանի որ տվյալ աշխատակիցը պետք է վերադառնա այն նույն աշխատանքին, որ կատարել է նախքան արձակուրդ գնալը:
ԻՆՉՊԵ՞Ս ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՖԻԶԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՀԵՏՈ
Նախապես գործատուին ներկայացնելով համապատասխան դիմում` Դուք կարող եք վերադառնալ աշխատանքի ցանկացած օր`առանց սպասելու, որ Ձեր երեխան դառնա 3 տարեկան:
Սակայն Դուք պարտավոր եք վերադառնալ աշխատանքի Ձեր երեխայի` 3 տարեկան դառնալու հաջորդ իսկ օրը, քանի որ այդ պահից ի վեր Ձեր ֆիզարձակուրդը վերջանում է և աշխատանքից բացակայությունը կհամարվի անհարկի բացակայություն:
Երբ Ձեր երեխան դառնում է 3  տարեկան, գործատուն իրավասու է Ձեզ աշխատանքից հեռացնել հաջորդ իսկ օրը` աշխատանքի չներկայանալու պատճառով:
Օրենքի համաձայն ղեկավարությունն իրավունք չունի ֆիզարձակուրդից վերադարձած աշխատակցին այլ աշխատանք առաջարկելու, քանի որ տվյալ աշխատակիցը պետք է վերադառնա այն նույն աշխատանքին, որ կատարել է նախքան արձակուրդ գնալը:
Աշխատանքի վերադառնալիս փորձե′ք  պարզել, թե ի՞նչ է  փոխվել աշխատավայրում Ձեր բացակայության ընթացքում: Իրազե′կ եղեք տեղի ուենցած բոլոր փոփոխություններին, որպեսզի հետ չընկնեք աշխատանքային ռիթմից:

Տարածել