[ Exclusive in Armenia ] #67. Ահա, թե ինչպես և ինչի գնով Լեոն ստացավ Օսկար

July 19, 2016

Դա  Վինչիի պատվին                                                                               


Լեոնարդո Դա Վինչին համարվում էր  «ունիվերսալ մարդ», Դի Կապրիոն էլ այսօր ունիվերսալ դերասանի ցայտուն օրինակ է: Հոլիվուդյան համակարգում արագ հայտնի դառնալու համար անհրաժեշտ է նկարահանվել մասսայական կինոյում, իհարկե՝ գլխավոր դերում: Դի Կապրիոն հաջողացրել է ունենալ 15 ստացված դեր՝ ճանաչված և հաջողված մեյնսթրիմային կինեմատոգրաֆում: Լասե Հալսթրոմ, Վուդի Ալեն, Բազ Լուրման, Ջեյմս Քեմերոն, Դենի Բոյլ, Սթիվեն Սփիլբերգ, Մարտին Սքորսեզե (5 անգամ), Սեմ Մենդես, Քրիսթոֆեր Նոլան, Քլինթ Իստվուդ, Քվենթին Տարանտինո և Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու՝ աշխարհի կարևորագույն ռեժիսորների զգալի մի մասը, որոնք նկարահանել են դերասանին: Ռեժիսորնե՞րն էին ընտրում նրան, թե՞ նա` ռեժիսորներին: Ինչպե՞ս կարելի է 40 տարեկանում ունենալ հարուստ դրամատիկ դերապնակ և ոչ մի «Օսկար». այնուամենայնիվ զտած ֆիլմացանկի մեթոդը գործեց:
newmag #67 հունվար / փետրվար