5 արտահայտություն, որ չի կարելի ասել նիհարել ցանկացողներին

April 26, 2016

Եթե դուք չեք բախվել ավելորդ քաշ ունենալու խնդրին, անվերջանալի դիետաներին ու չեք նյարդայնացել  սոված մնալու պատճառով, նիհարողներին, դժվար, հասկանաք: Ոչ տեղին ասված խոսքը, կորցրած կիլոգրամների մասին հաճոյախոսությունը եւ, ընդհանրապես, նիհարող մարդու արտաքինի ու կորցրած քաշի մասին խոսակցությունները ոչ միայն կարող են ազդել դիետայի, այլ նաև ձեր ընկերության վրա:

Փեյջ Սմեթերս. «Ես աշխատել եմ հարյուրավոր մարդկանց հետ, որոնք կարողացել են նիհարել և ինձ զարմացրել է, որ նրանց դուր չի գալիս, երբ ուրիշները նկատում են, որ իրենք քաշ են կորցրել: Նրանք չեն ուզում, որ իրենց գովեն, եւ, ամենևին, չեն ուզում խոսել իրենց հագուստի չափի մասին»:

Իհարկե, կան բացառություններ. ոմանց դուր է գալիս լսել հաճոյախոսություններ իրենց քաշը կորցնելու պրոգրեսի մասին: Բայց, ամենայն հավանականությամբ, նրանք իրենց հաջողության մասին առաջինը կխոսեն:
Ահա, 5 արտահայտություն, որ պետք չէ ասել նիհարողներին:

  1. Քանի՞ կիլոգրամ ես ուզում կորցնել: Գուցե ձեզ թվում է, որ ձեր նիհարող ընկերը պետք է երջանիկ լինի, թե ինչի է արդեն հասել: Բայց ամեն մեկն իր իդեալն ունի: Իսկ ցանկալի արդյունքից բաժանող վերջին կիլոգրամները հեռանում են ամենադժվարը: Հատկապես, պետք չէ ասել. «Դու արդեն շատ լավ տեսք ունես»,- սա անքաղաքավարի արտահայտություն է:

  2. Գուցե չուտե՞ս: Ճարպ ու շաքար պարունակող մթերքները, իհարկե, լավագույն ընտրությունը չեն: Բայց նրանք, ովքեր նիհարում են, երբեմն իրենց թույլ են տալիս ինչ-որ արգելված ուտելիք, որպեսզի կարողանան դիմանալ դիետային: Հասկանալի է, որ դուք միայն լավն եք ցանկանում: Բայց ձեր նկատողությունը կմեծացնի անհանգստությունը ու այն, ինչ մրցանակ էր, կդառնա մեղքի զգացողություն: Պետք չէ քննադատել ուրիշների ընտրությունը:

  3. Դու ավելի լավ տեսք ունես, քան առաջ: Զսպելը դժվար է, բայց նման արտահայտություն անելը սխալ է: Մի համեմատեք դիետա պահողի տեսքն առաջ ու հիմա: Նիհարող ինքն էլ ունի աչքեր ու տարբերությունը տեսնում է: Եթե նա կարծիք լսել ցանկանա, կհարցնի:

  4. Դիետայից հետո ամեն ինչ հետ կգա: Այս արտահայտությունից հետո, սովորաբար, սկսվում են առողջ ապրելակերպի մասին խորհուրդներ, սպորտով զբաղվելու հորդորներ ու հոգեբանին դիմելու առաջարկներ: Պահել կորցրած քաշն, իսկապես, դժվար է: Բայց թույլ տվեք, մարդն ինքն ընտրի իր ռազմավարությունը: Մի՞թե դուք չեք հավատում ձեր ընկերոջը: Քաշի վերադարձի մասին նույնիսկ կատակ անել չի կարելի:

  5. Օհո, հրաշալի տեսք ունես: Առաջին հայացքից, անմեղ հաճոյախոսություն է, բայց կարող է պարունակել բացասական հետևանքներ: Դժվար թե, ցանկանաք պատասխանել հարցին, թե ի՞նչ տեսք ուներ նիհարողն առաջ: Հնարավոր է, ձեզ դա զարմացնի, բայց ամեն մի դիետա պահող մարդ չէ, որ իր արտաքինը ներաշխարհից բարձր է դասում: Ընդհանրապես, պետք չէ կենտրոնանալ մարմնի վրա, վատագույն դեպքում, դա կարող է անդրադառնալ մարդու սննդային պահվածքի վրա:


Իհարկե, այս ամենը չի նշանակում, որ ոտքերի ծայրերի վրա պետք է քայլեք, եթե շրջապատում  դիետա պահող մարդ կա: Բայց չի խանգարի ավելի ուշադիր ու նրբանկատ լինել:
Ավելի լավ կլինի, ընդհանրապես, ուշադրություն չդարձնեք զրուցակցի քաշի վրա: Չէ՞ որ դուք չգիտեք, թե ինչու է նա որոշել նիհարել:
Հաճոյախոսությունները, որ այսօր նիհարողն ավելի լավ տեսք ունի, նշանակում է, քննադատել նրա նախկին  տեսքը:

Եւս մեկ կարևոր կետ. Եթե նույնիսկ ինչ-որ մեկին հաճելի է լսել իր քաշը կորցնելու մասին, պետք չէ նրան շատ ոգևորել: Արտաքին տեսքի վրա չափից դուրս կենտրոնացումը կարող  է սննդային խանգարումների պատճառ դառնալ եւ մի քանի կիլոգրամից ազատվելը կարող է վերածվել մոլուցքի:
Եթե ձեր ծանոթներից ինչ-որ մեկը նիհարել է, ավելի լավ է գովեք նրան, որ ավելի ինքնավստահ ու երջանիկ է դարձել: Ավելի շատ  ուշադրություն դարձրեք նրա կամքի ուժի ու նպատակասլացության վրա ու ավելի քիչ կենտրոնացեք ուտելիքի և արտաքին տեսքի վրա: