Ինչպե՞ս են երազանքները խանգարում հասնել նպատակներին

June 10, 2017

Բոլորն էլ սիրում են պատկերացնել, թե ինչպես են իրականանում երազանքները, սիրում են մտածել արձակուրդի մասին կամ մտովի տեսնել իրենց հաղթանակները տարբեր մրցույթներում: Երբ գալիս է դրանք իրականացնելու ժամանակը՝ հրաժարվում ենք: Ամեն ինչ նեյրոտրանսմիտեր դոֆամինի մեջ է, որը խթանում է մեր մոտիվացիան:
Երկար ժամանակ դոֆամինը ասոցացվում էր հաճույքի հետ, սակայն  Ջոն Սալամոնի հետազոտություններն ապացուցել են, որ այդ հորմոնը պատասխանատու է ոչ այնքան հաճույքի, որքան սպասման համար: Դոֆամինի մակարդակից է կախված գործողության դիմելու մոտիվացիան: Օրինակ, մկները դոֆամինի ցածր մակարդակից միշտ ընտրել են հաղթանակի հասնելու ամենակարճ ճանապարհը:
Մարդկանց մոտ դոֆամինի և ինչ-որ բան անելու ցանկությունը նկատելի է դառնում դեպրեսիայի ժամանակ: Դոֆամինի ցածր մակարդակը մարդկանց թույլ չի տալիս ոգևորվել սպասվող իրադարձություններից, այդ պատճառով նրանք ոչինչ չեն ցանկանում: Դոֆամինի ցածր մակարդակի պատճառով մարդիկ և կենդանիները կորցնում են խրախուսանքի համար ինչ-որ բան անելու ցանկությունը: Այնպես որ դոֆամինը ավելի շատ պատասխանատու է մոտիվացիայի և արժեքների իմաստավորման համար:
Ընդունելի ձևերը և երազանքները բարձրացնում են դոֆամինի արտադրողականության մակարդակը, որը հաճույք է պատճառում մարդկանց և դրդում է գործողության՝ ցանկալիին հասնելու համար: Սխեման այսպիսին է. Կանխաընկալում, իրականացում, արդյունք:
Բայց երազելու և անիրագործելի երազանքների ծրագրեր կառուցելու սովորությունը բացառում է այս սխեմայից վերջին երկու կետը: Իրականացումը և արդյունքը փոխվում են մտքում անընդհատ պտտվող անիրականալի հաղթանակների գաղափարներով: Եվ Դոֆամին բավարար է լինում միայն երազանքների համար:

Դատարկ երազանքները, ինչպես և յուրաքանչյուր այլ ընդունելի գործողություն, կարող է կախվածություն առաջացնել:

Ցավոք, մեր մարմինը կառուցված են այնպես, որ չենք կարող երկար հաճույք ստանալ նույն բանից և միևնույն ժամանակ պահպանել զգացողությունների նախկին ինտենսիվությունը:

Ինչպե՞ս է ձևավորվում կախվածությունը


Երբ կախվածությամբ մարդը շարժառիթ է տեսնում՝ կապված իր կախվածության հետ, ուղեղում բարձրանում է դոֆամինի մակարդակը, որը ստիպում է նրան գնել թմրանյութ, տորթ ուտել, ծխախոտ ծխել:
Սակայն  դոֆամինի մեծ  քանակը ստիպում է ուղեղին հարմարվել  նեյրոտրանսմիտերի բարձր մակարդակին: Սա բացասական ազդեցություն է թողնում մարդու ինքնազգացողության վրա: Ամեն օր հաճելի երազանքներով ապրելով դոֆամինի մեծ քանակություն եք ստանումը, որը բացասաբար է ազդում իրականության ձեր ընկալման վրա:

Ինչպե՞ս է երազանքներից կախվածությունը խանգարում ձեզ հասնել նպատակներին


Երբ հաճույք եք ստանում միայն երազանքներից կամ ծրագրից, դադարում եք նպատակին հասնելու ցանկությու ունենալ: Ի՞նչ իմաստ կա հասնել ինչ-որ բանի, եթե արդեն մտովի պատկերացրել եք և դրան համապատասխան հաճույք եք ստացել:
Միակ բանը, որ անում եք՝ հաճելի մտքեր եք պտտում ձեր ուղեղում և դրանից դոֆամինի բաժին եք ստանում:
Սա վտանգավոր է նույնիսկ «Մտածողությունը որոշում է եղելությունը» կոնցեպցիայում: Չէ՞ որ, 100 անգամ պատկերացնելով անիրական սցենարներ և ոչինչ չանելով, բաց եք թողնում իրական հնարավորություն, որոնք արդեն ձեզ գրավիչ չեն թվա:

Ինչպե՞ս ազատվել կախվածությունից


Իրականությունից ուրախությունը ստանալու և երազանքերով ու ֆանտազիաներով չապրելու համար անհրաժեշտ է մոռացության տալ անիրական հաղթանակները:
Լավագույն ձևը մեդիտացիայի շնորհիվ իրականության մեջ լավը տեսնելն է: Օրը 5 րոպե է անհրաժեշտ, որպեսզի ուժեղանա իրականության ձեր ընկալումը և սկսեք նկատել մանրուքներ, որոնք մինչև այդ սովորական էին թվում: Բացի այդ, մեդիտացիան սովորեցնում է  դուրս գալ  երևակայության խճճված լաբիրինթոսից և կենտրոնանալ ներկայի վրա:
Դուրս գալով երևակայությունից, կտեսնեք, որ շրջապատող աշխարհում շատ հաճելի բաներ կան, և դադարեցնելով  հոգեկերտվածքային շարժառիթը,  կպահպանեք դոֆամինի քանակը և կյանքում կարող եք հասնել  ավելիին:

Աղբյուրը