Պատմաբան, որը գրի առավ Ֆինլանդիայի բացառիկ պատմությունը (տեսանյութ)

March 19, 2024

Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Հենրիկ Մեյնանդերը Գիտությունների շվեդական թագավորական ակադեմիայի անդամ է: Նրա «Ֆինլանդիայի պատմությունը» թարգմանվել է 16 լեզվով: Հետազոտությունների շրջանակը ներառում է Ֆինլանդիայի և Սկանդինավիայի պատմությունը: Նա հայտնի հնագետ Կարլ Ֆրեդրիկ Մեյնանդերի որդին է:

Հենրիկ Մեյնանդերը Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր է, պատմաբան, Գիտությունների շվեդական թագավորական ակադեմիայի անդամ: Եղել է Ստոկհոլմի Ֆիննական ինստիտուտի ղեկավարը: Նրա «Ֆինլանդիայի պատմություն»-ը թարգմանվել է 16 լեզվով: Պատմաբանը կարևոր է համարում գիտական բարդ նյութը պարզ մատուցելը:  

Ըստ պատմաբանի, պրոֆեսիոնալ լրագրողները ամենատարբեր մասնագիտություններին առնչվող նյութերը համապատասխանեցնում են լսարանին: Եթե պատմաբաններն իրենց սոցիալական պատասխանատվությանը լուրջ վերաբերեն, ապա կանեն նույնը՝ «թարգմանելով» նոր գիտելիքը ու այն դարձնելով ավելի ընկալելի: Մեյնանդերն իր կարծիքն ունի ազգային պատմություն երևույթի նկատմամբ, որի մասին խոսում է իր «Ֆինլանդիայի պատմություն» գրքի նախաբանում:

Ազգի անցյալի նկատմամբ քննադատական կամ ապակառուցողական մոտեցումը չպետք է ենթադրի ազգային պատմությունից հրաժարում, ոչ էլ ազգային վերելքի ու անկման համար նախկինում նշանակալի համարվող պատմական գործընթացիների կամ իրադարձությունների արհամարհում: Հատուկ հայերեն թարգմանության համար Հենրիկ Մեյնանդերը լրացրել է գրքի նախաբանն ու վերջին գլուխը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ֆինլանդիայի նմանություններին. «Մեր երկրներն իրարից հեռու են, սակայն մենք ունենք պատմական որոշ ընդհանրություններ»:

Ե՛վ Ֆինլանդիան, և՛ Հայաստանը եղել են մեծ տերությունների մաս, պայքարել են սեփական մշակույթը, արժեքներն ու ապրելակերպը պահպանելու համար և ցուցաբերած խիզախության շնորհիվ ու  ճակատագրի բերումով՝ հասել անկախության: Հենրիկ Մեյնանդերը Ֆինլանդիայի պատմության տարբեր դեպքերի ու դեմքերի մասին 10 գրքի հեղինակ է, բազմաթիվ մրցանակների դափնեկիր:  

Կարդացեք նաև