BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ի՞նչ դասեր կարող է քաղել Հայաստանը Ֆինլանդիայից. պ

Ի՞նչ դասեր կարող է քաղել Հայաստանը Ֆինլանդիայից. պատմաբան Հենրիկ Մեյնանդերի եզակի վերլուծությունները (տեսանյութ)

newmag-y-n

Ինչպե՞ս ֆինները ստեղծեցին իրենց պետությունը այլ պետության մեջ ու կարողացան դառնալ ու մնալ ինքնուրույն ու ինքնիշխան մի տարածքում ու մի դարաշրջանում, որտեղ ու երբ դա անելը թվում էր անհնար: «Ֆինլանդիայի պատմություն» գիրք-ուղեցույցը հեռատես մտավորականների, եր

Ֆինլանդիան Հայաստանի պես գտնվում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև և Հայաստանի պես էլ վերածվել է բախման թատերաբեմի համաշխարհային մեծ ցնցումների ժամանակ: Սակայն ֆիններին հաջողվել է պահպանել անկախությունը և զարգանալ:  

19-րդ դարում ֆինն մտավորականները ռուսական հպատակության մեջ տեսան մեծ հնարավորություն, և այդ հարյուր տարին օգտագործեցին ազգային ինքնություն և պետական ինստիտուտներ ձևավորելու համար: Եվ երբ մեկ դար անց սկսվեց առաջին աշխարհամարտը, Ռուսաստանն էլ ներսից փլուզվեց, Ֆինլանդիան լիարժեք պատրաստ էր անկախությանը:  

Հենրիկ Մեյնանդեր. «Ֆինլանդիայի Մեծ դքսությունը 19-րդ դարի վերջին մեծ հաշվով դարձել էր պետություն պետության մեջ: Ռուսական իշխանությունը, սակայն, այդպես չէր կարծում»:

Պատերազմի ու բոլշևիկյան հեղափոխության ժամանակ Ֆինլանդիան կարողացավ պահպանել նորաստեղծ անկախությունը՝ խոհեմ ու հաշվարկված ձևով դուրս գալով քաղաքացիական ու համաշխարհային պատերազմներից: Նույնը արեց նաև հետագա երկու տասնամյակներին ու Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ ճիշտ պահին ճիշտ դիրքավորվելով: Սա փրկեց երկիրը կործանման իրատեսական հեռանկարից, թեև այս դեպքում ֆիններից շատ բան կախված չէր:  

Հենրիկ Մեյնանդեր. «Երբ 1942-43 թվականներին Գերմանիան սկսեց պարտվել պատերազմում, Ֆինլանդիայի քաղաքական ղեկավարությունը սկսեց Գերմանիայի հետ դաշինքի չեղարկման ու Խորհրդային Միության հետ խաղաղ բանակցությունների գործընթաց»:

Գերտերությունների ոտքի տակ ամեն գնով չընկնելը դարձավ ֆիննական քաղաքական մշակույթի առանցքը: Այն խորը արմատներ գցեց, ու նույնիսկ երբ Խորհրդային Միությունը գրեթե փլուզված էր, ֆիննական քաղաքական վերնախավը Արևմուտքի հետ հարաբերությունները շարունակում էր կառուցել՝ հաշվի առնելով Մոսկվայի հնարավոր առարկությունները: 

Հենրիկ Մեյնանդեր. «Ուժային կենտրոնների միջև հավասարակշռություն պահպանելու իշխանության հմուտ քայլերը զգալիորեն նպաստեցին նաև ձեռնարկատիրության ու առևտրի զարգացմանը»:  

Հայրենիքի նկատմամբ խնամքով վերաբերմունքի, քաղաքական բարձր պատասխանատվության, ներքին պայքարը ազգային շահի հետ չշփոթելու շնորհիվ Ֆինլանդիայի բոլոր տեսակի իշխանություններին հաջողվեց անել այնպես, որ երկիրը կանգուն մնա, ամրանա ու դառնա աշխարհի ամենահաջողված պետություններից մեկը: 

Կարդացեք նաև

Տարածել