4 րոպե 10 վայրկյան էսթետիկական հաճույք. Drop the Game (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

November 26, 2014

Ավստրալացի 26-ամյա երգիչ Չեթ Ֆեյքերը (Նիկոլաս Մըրֆի) արդեն հասցրել է տեղական չարտերում բարձրագույն հորիզոնականներ զբաղեցնել ու ալբոմներ վաճառել։ Ֆեյքերի առանձնահատկություններից են ոչ միայն թարմ ու փոքր-ինչ տարօրինակ հնչողությամբ երգերը, այլև տեսահոլովակները. մինիմալիստական, բայց շատ էսթետիկ ու մեկ շնչով նայվող։ Որպես ապացույց` Drop the Game-ի տեսահոլովակը: