Այն մասին, թե ինչու չպետք է երեխային ժամանակից շուտ կրթել և ինչու է ժամանակակից երեխայի հիմնական խնդիրը թեթևամիտ ծնողները

April 9, 2017

Կենսաբանության և բանասիրության դոկտոր, Սանկտ Պետերբուրգի համալսարանի Ճանաչողության լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Տատյանա Չերնիգովսկայան «Ինչպե՞ս ուղեղին սովորեցնել սովորել»  իր դասախոսության մեջ բացատրում է, թե ինչո՞ւ պետք է տղաներին և  աղջիկներին  տարբեր ձևերով ուսուցանել  և ասում այն գաղտնիքները, որոնք ուսուցման գործընթացն ավելի հեշտ ու հասկանալի են դարձնում:

ՄԻ՛ ՎԱՐԺԵՑՐԵՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ


Կարևոր է, որ երեխան  ուսուցումը սկսի  ժամանակին: Ժամանակակից երեխայի հիմնական խնդիրը թեթևամիտ ծնողներն են:  Երբ ինձ ասում են. «Ես իմ որդունն երկու տարեկանից կարդալ եմ սովորեցնել», ես պատասխանում եմ. «Այ քեզ հիմար: Ինչի՞ համար, երեխան երկու տարեկանում չի կարող դա անել, նրա ուղեղը պատրաստ չէ դրան»: Եթե ​​դուք վարժեցնում եք, նա, բնականաբար, և՛ կկարդա, և նույնիսկ կգրի՛, բայց մեր ու ձեր  խնդիրն այլ է:
Ընդհանրապես երեխաներն արագ են զարգանում: Այսպիսի տերմին կա՝ «դպրոցական տարիքի»: Այն որոշվում է հետևյալ կերպ , օրինակ երկու 7 տարեկան երեխաներից մեկը դպրոց  է հաճախում, որովհետև նրա ուղեղը պատրաստ է դրան, բայց մյուսը դեռ 6 ամիս էլ պետք է տանը խաղալիքներով խաղա, նոր նստի դպրոցական նստարանին:Ըստ պաշտոնական վիճակագրության, նախադպրոցական տարիքի երեխաների  40%-ը կարդալու և գրելու հետ կապված դժվարություններ ունի, նույնիսկ 7-րդ դասարանում կան երեխաներ, որոնք դժվարությամբ են կարդում:

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԼՍԵ՛Ք ԵՎ ՆՈՒՅՆԸ ՍՈՎՈՐԵՑՐԵ՛Ք ԵՐԵԽԱՆԵՐԻՆ


Ուղեղն այն ժամանակ է արագ ընկալում, երբ նրա վրա ազդում է երաժշտությունը:  Ներգգրավելլով մարդու զարգացման վաղ տարիքում, երաժշտությունը ուժեղ ազդեցություն է ունենում  նյարդային  կառուցվածքի ու որակի վրա: Երբ մենք արտահայտվում ենք, ֆիզիկական ազդանշանի բարդ մշակում է տեղի ունենում: Մեր ականջին ընդմիջումներով ձայներ են հասնում,  այդ բոլորը ֆիզիկա է: Ականջը լսում է, ուղղեղն՝ ընկալում: Երբ երեխան երաժշտություն է լսում, սկսում է ուշադրություն դարձնել փոքր մանրուքների վրա,  տարբերել ձայներն ու դրանց տևողությունը: Հենց այդ ժամանակ էլ  ձևավորվում է, այսպես ասած, նեյրոնների ցանցը:





ԹՈՒՅԼ ՄԻ՛ ՏՎԵՔ ՈՒՂԵՂԻՆ ԾՈՒԼԱՆԱԼ


Երկիր մոլորակի վրա բոլոր մարդիկ չէ, որ տաղանդավոր են: Եթե երեխան վատ գեներ ունի, ապա ոչինչ չես կարող անել: Բայց եթե նույնիսկ գեները լավն են, դա միևնույն է, բավարար չէ: Հնարավոր է տատիկից թանկարժեք դաշնամուր ստացած լինեք, բայց  պետք է նվագել սովորեք: Այդպես էլ երեխայի մոտ է, հնարավոր է հիանալի ուղեղ ունենա, բայց եթե չզարգացնեք, այն պարզապես կթերանա: Ուղեղը չորանում է, երբ այն չի ծանրաբեռնվում: Օրինակ եթե դուք կես տարի պառկած մնաք բազմոցին,  այլևս չեք կարող վեր կենալ, նույն բանն էլ  ուղեղի հետ է տեղի ունենում: Որքան շատ գործի ուղեղը, այնքան երկար կպահպանվի:

ՏՂԱՆԵՐԻՆ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ՏԱՐԲԵՐ ՁԵՎԵՐՈՎ ՍՈՎՈՐԵՑՐԵ՛Ք


Տղաների հետ պետք է խոսել կարճ ու կոնկրետ: Մաքսիմալ արդյունք ստանալու համար նրանք պետք է ակտիվ գործունեությամբ զբաղվեն,  չպետք է հանգիստ նստեն: Տղա երեխաներն այնքան էներգիա ունեն, որ այն կարելի է արդյունավետ օգտագործել, հանել այն նրանց միջից հենց պարապունքների ժամանակ: Մի՛ պահեք նրանց փակ տարածության մեջ, ազատություն ու շարժվելու հնարավորություն տվե՛ք նրանց: Բացի դրանից, տղաների առաջ պետք է իրական խնդիրներ դնել, բանավոր վարժություններ հանձնարարել,  գրավոր հանձնարարությունները ձանձրալի են նրանց համար: Հետո,  ամեն փոքր բանի համար պետք է գովել նրանց: Եվս մեկ հետաքրքիր փաստ, պարզվում է, տղաները պետք է ավելի զով տեղերում կրթվեն, քան աղջիկները, հակառակ դեպքում նրանք դասի  ընթացքում պարզապես կքնեն:

ԸՆԴՄԻՋՈՒՄՆԵՐ ԱՐԵ՛Ք


Սովորաբար, երբ ուսուցման ընթացքում երեխան ինչ-որ բան մոռանում է,  վատ է, շեղվում է՝  վատ է, ընդմիջում է արել՝  կրկին վատ է, իսկ եթե քնել է, ուրեմն ահավոր է: Այն ամենը ճիշտ է, բայց դրաք ոչ թե խանգարում, այլ օգնում են, որ երեխան ընկալի ու մշակի  ստացած տեղեկատվությունը: Եթե ուզում ենք, որ երեխան արագ սովորի հաջորդ օրվա համար, լավագույն դեպքում պետք է կարդաք նրա համար և պառկեցնեք քնելու: Ուղեղի հիմնական աշխատանքը տեղի է ունենում քնած ժամանակ: