FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Գրքի երևանյան 4-րդ փառատոն. Newmag-ը ներկայացրեց «

Գրքի երևանյան 4-րդ փառատոն. Newmag-ը ներկայացրեց «Հարյուր տարվա մարդասիրություն» գիրքը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Հուլիս 30-ից Երևանի սրտում մեկնարկել է Գրքի երևանյան 4-րդ փառատոնը։ Ընթերցասերների համար եռօրյա իսկական գրատոն է՝ շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների հետ, ինչպես նաև կինոդիտումներ ու գրքեր՝ մեծ զեղչերով։ Այս անգամ ևս մեր հրատարակչությունը մասնակցում է փա

Գրքի ցուցահանդես-տոնավաճառը Նկարիչների Միությունում է։ Մոսկվա կինոթատրոնում հատուկ հյուրերի հետ հանդիպումները կամրապնդեն կինոյի և գրականության դուետը։ Գրական տարբեր թեմաներով քննարկումների և վարպետության դասերի հասցեն Զանգակ գրատունն է։ Գրքի երևանյան փառատոնի ծրագրերի ղեկավար Անի Ղազարյանի խոսքով, երեք օրվա ընթացքում այցելուները կարող են օգտվել նաև զեղչերից. «Միջինում 40-50 տոկոս զեղչեր են ներկայացնում հրատարակիչները, մասնակցում է 40 մեծ ու փոքր հրատարակչություն, և ընթերցողները կարող են հեռանալ այստեղից շահավետ գնումներով, ծանր տոպրակներով՝ ներդրում ունենալով իրենց ապագայի համար»։

  

Գրական տոնն ավելի հագեցած ու գունեղ են դարձնելու փառատոնի շրջանակում անցկացվում են շնորհանդեսներ։ Newmag հրատարակչությունը ներկայացնում է «Հարյուր տարվա մարդասիրություն» գիրքը։ Այս աշխատությունն ամփոփում է Հայկական կարմիր խաչի 100 տարվա պատմության բացառիկ էջերն ու առանցքային դրվագները։ Ըստ Հայկական Կարմիր խաչի լրատվական բաժնի ղեկավար Նունե Գրիգորյանի, կարևոր էր, որ մեկ գրքում հայտվեին կարևոր պատմությունները. «Մեկ տեղում ամփոփված այդպիսի աշխատություն չունեինք։ Ունեինք զեկույցներ, տարբեր փաստեր, գրքույկներ, բայց ամփոփված չէր, վերլուծված չէր»։

Գրքի հեղինակ Գոհար Մանուկյանն ավելի քան երկու տարի  ուսումնասիրել է արխիվային աղբյուրները, հավաքել է եզակի տեղեկություններ և դրանք ամփոփել է մեկ աշխատությունում.«Այստեղ մենք հավաքել ենք փաստեր տարբեր աղբյուրներից, թե Հայաստանի ազգային գրադարանից, թե ազգային արխիվից, տարբեր ժամանակաշրջանների գրքեր, փաստաթղթեր, լուսանկարներ մեկտեղելով ստացել ենք մեկ գիրք»։

 

100 տարվա ընթացքում Հայաստանին պատուհասած բոլոր աղետների ժամանակ Հայկական Կարմիր խաչը մշտապես առաջին արձագանքողների մեջ է եղել։ 2020-ի ամենամեծ մարտահրավերների՝ պատերազմի և համավարակի ընթացքում էլ կառույցի տրամադրած օգնությունն էական էր։ Գրքի խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով, վավերագրական այս աշխատությունում փաստերն ու թվերը համեմված են պատմական էքսկուրսներով. «Բացառիկ հանգամանքները ներկայացված են, բայց նաև լեզուն այնպես է, որ լինի ընթեռնելի, այսինքն չճնշի ընթերցողին։ Գրքի լեզուն շատ ավելի ընկերական է։ Իհարկե զգացվում է, որ հեղինակը լրագրող է, որովհետև լրագրողի խիստ ոճը մի քիչ տարբերվում է գրողի բանաստեղծական ոճից։ Մենք աշխատել ենք գտնել մի միջին լուծում, որովհետև մեր ընթերցողը և՛ աշակերտն է, և՛ ուսանողը, և՛ պետական պաշտոնյան, և՛ սոցիալական ծառայողը»։

Կարդացեք նաև

Հուլիսյան վերջին ուիքենդին հայ ընթերցասերները կարող են ձեռք բերել նաև հայերեն թարգմանությամբ բեսթսելլերներ։ Գրքի Երևանյան չորրորդ փառատոնը կամփոփվի օգոստոսի 1-ին՝ գրական մրցանակաբաշխությամբ։

Տարածել