Ինչպե՞ս է իրականում գալիս անսպասելի հաջողությունը. Էռնեստ Հեմինգուեյի օրինակը

January 31, 2018

1. Աշխատեք, նույնիսկ, եթե դա որևէ մեկը չի նկատում


Էռնեստ Հեմինգուեյի առաջին վեպը տպագրվում է 1926թ.-ին ու ակնթարթային հաջողություն է բերում ամերիկացի գրողին: Երկրորդ վեպը տպագրվում է 1929-ին: 30-ամյա գրողին այն դարձրեց իր սերնդի ամենաազդեցիկ գրողներից մեկը:
Ինչպե՞ս Հեմինգուեյին հաջողվեց 3 տարում հասնել հաջողության:
Կանադացի լրագրող Մալկոլմ Գլադուելը ձևակերպել է 10 հազար ժամի կանոնը, որը մեծ ժողովրդականություն է վայելում: Ամբողջ գաղափարը հետևյալն է. ինչ-որ արհեստի կատարելապես տիրապետելու համար ծախսվում է 10.000 ժամ: Այս գաղափարը նա փոխառել է Կ. Անդերս Էրիքսոնից, որն ուսումնասիրում էր գիտակցված պրակտիկան և դրա ազդեցությունն արդյունքի և արդյունավետության վրա:
Իհարկե, կատարելագործվելու 10.000 ժամը ոչ միշտ է հանգեցնում գերբնական կարողությունների ձեռքբերմանը, բայց այս կանոնում մի ողջամիտ բան կա` գլուխգործոց ստեղծելու համար պետք է քրտնաջան աշխատեք:
Հեմինգուեյը գրելու իր հմտությունները մշակում էր տասնամյակների ընթացքում: Հաջողությունը գրողին ամենևին էլ մեկ ակնթարթում չի այցելել, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից:
Մինչև իր առաջին վեպը հրատարակելը, նա աշխատել է որպես ոստիկանության թղթակից: Էսսեներ ու պատմվածքներ է գրել տարբեր ամսագրերի համար: Սակայն, տեսնելով արդեն հաջողակ գրողին, դժվար է պատկերացնել, թե նա աշխատել է այդքան լարված ու թե ինչ զոհողությունների է գնացել հաջողության հասնելու համար:
Վարպետության ճանապարհը երկար է ու բարդ: Միշտ:

2. Աշխատեք մտածված ու նպատակային


Երբ նոր ենք սկսում տպել ստեղնաշարի վրա, նախ տպում ենք դանդաղ ու մտածելով: Կամաց-կամաց սկսում ենք սովորել տառերի դասավորվածությունն ու այլևս չենք մտածում՝ ուր դնել մատը: Այդպես ձևավորվում է սովորություն:
Կ. Անդերս Էրիքսոնը պատահական չէր ուսումնասիրության համար ընտրել գիտակցվածության ազդեցությունն աշխատանքի վրա: Մեխանիկական փորձը հանգեցնում է կատարելության: Ստեղնաշարն օգտագործելու առաջին ու հարյուրերոդ անգամների մեջ մեծ տարբերություն կա, իսկ հազարերորդ ու տասը հազարերորդ անգամների միջև՝ գրեթե չկա: Հմտությունը զարգանում է միայն ուշադրությունը կենտրոնացնելու պարագայում:
1935թ.-ին Esquire ամսագրում Հեմինգուեյը երիտասարդներին խորհուրդ է տվել. «Միշտ կանգ առեք այնտեղ, երբ հստակ գիտեք՝ ինչ է լինելու հետո: Եթե միշտ այդպես անեք, ապա երբեք կանգ չեք առնի սյուժեում»:
Գրողն ինք է միշտ հետևել այս խորհրդին: Նա գրել է այնքան, որքան աշխատել է իր երևակայությունը և դադար է տվել մինչև հոգնելը: Նա չի ցանկացել աշխատել առանց մտածելու:
Մենք կատարելագործվում ենք միայն սովորականի սահմանները փոխելով:

3. Փնտրել հետադարձ կապը


1985թ.-ին Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Բենջամին Բլումը հրապարակել է «Երիտասարդների տաղանդի զարգացում«» գիրքը, որում վերլուծվել է 120 երիտասարդի հաջողությունները: Բոլոր 120-ը հասել էին ինչ-որ հաջողության, տարբեր բնագավառներում: Պրոֆեսորը կապ չի տեսնում բարձր IQ-ի ու շախմատում, երաժշտության կամ սպորտում գրանցած բարձր արդյունքների միջև: Սակայն նա նկատում է, որ երիտասարդները մյուսներից ավելի շատ են աշխատել: Բացի այդ, նրանք բոլորն ուսուցիչ կամ ղեկավար են ունենցել:


Կարդացեք նաև.



Չնայած Հեմինգուեյը հերքում էր Գերտրուդա Շտայնի ազդեցությունն իր ստեղծագործական կյանքի վրա, բայց հենց նա է նպաստել գրողի կարիերայի թռիչքին: Լինելով 25 տարի մեծ, ամերիկուհի գրողը ծանոթացել է Հեմինգուեյի հետ, երբ Հեմինգուեյը 22 տարեկան էր: Նա օգնել է Հեմինգուեյին մշակել իր սեփական ոճը և ծանոթացրել է այլ գրողների հետ, որոնք նույնպես մեծ ազդեցութոյւն են ունեցել գրողի վրա: Աշխատանքը ճիշտ ուղղորդելու համար ուսուցիչ կամ մարզիչ է անհրաժեշտ: Որոշ դեպքերում ինքներս ենք մեզ գնում, դրա համար ամենալավ միջոցը գրանցելն ու գնահատելն է:
Օրինակ՝ Հեմինգուեյը աշխատանքը շարունակելուց առաջ վերընթերցել է արդեն արված աշխատանքը: Նա թարմ ուղեղով է ընթերցել ու խմբագրել նախորդ գլուխները:
Հեմինգուեյի՝ որպես  20-րդ դարի ամենաազդեցիկ գրողի համբավը պատահական չէ: Նա իր արհեստի համար կյանք է տվել՝ տարիներով հղկելով այն իր անձնուրացությամբ ու նվիրումով:
Գիտակցված պրակտիկայի հրաշագործությունը կայանում է նրանում, որ նույնիսկ տաղանդի, գեների և համապատասխան շրջապատի բացայակության դեպքում մենք կարող ենք կառավարել մեր հմտությունը:
Մենք ավելի շատ բանի ենք ընդունակ, քան թվում է:

LIFEHACKER