Էթիկետի 11 կանոններ, որոնք խախտում եք՝ գլխի չընկնելով

June 11, 2018


  • Սեղանին աղը սխալ եք փոխանցում


Երբ նստած եք սեղանի մոտ,  և ինչ-որ մեկը խնդրում է ձեզ փոխանցել աղը, այն միշտ փոխանցեք պղպեղի հետ միասին:  Այդպես  խորհուրդ է տալիս Քալիֆորնիայից էթիկետի  խորհրդատու Մարիաննա Փարկերը: Նրա խոսքով, որոշ շրջանակներում դա կարող է ձեր էթիկետի մակարդակը ստուգելու փորձ լինել:

  • Զամբյուղից հացը վերցնում եք բոլորից շուտ


Միշտ նախ հացը առաջարկեք ձեր աջ և ձախ կողմերում նստած մարդկանց, և միայն դրանից հետո մի կտոր վերցրեք ինքներդ:

  • Կենացների ժամանակ բաժակները չրխկացնում եք


Այդպես միշտ անում են ֆիլմերում, բայց դա սխալ է: Էթիկետի համաձայն, պարզապես պետք է բարձրացնել բաժակը:

  • Ձեզ նվիրված կենացի ժամանակ խմում եք


Թվում է, որ Ձեր պատվին կենացի ժամանակ դուք պետք է բոլորի հետ խմեք, դա մոլորություն է, բաժակը պահեք ձեռքում, բայց մի խմեք:

  • Չափազանց բարեկիրթ եք խաչմերուկներում


Իհարկե, բարությունն ու երախտագիտությունը լավացնում են կյանքը, բայց խաչմերուկներում պետք է հետևել կանոններին, այլ ոչ թե սիրալիրություն շռայլել: Երբ ինչ-որ մեկն ընդառաջում է  մի վարորդի, կարող է խառնաշփոթ ստեղծվել, ինչը վտանգավոր է: Էթիկետի փորձագետ Մերի Ֆրենսիսը խորհուրդ է տալիս լինել բարի, բայց առաջին հերթին հիշել անվտանգության մասին:

  • Մարդկանց միմյանց ներկայացնելիս հաշվի չեք առնում կարգավիճակը


Գործարար էթիկայի ամենատարածված սխալը տեղի է ունենում անծանոթ մարդկանց ներկայացնելիս: Ըստ կանոնների,  նախ պետք է ներկայացնել վերադասին՝ ըստ պաշտոնի նշելով նրա կոչումը կամ աստիճանը: Օրինակ. «Նախագահ Իվանով, սա փոխնախագահ Պետրովն է», կամ «Սա պրոֆեսոր Սիդորովն է, իր գործընկերը` պրոֆեսոր Լեբեդևը և նրանց օգնական Սերգեյը »:

  • Պայուսակը կրում եք ոչ ճիշտ ուսին


Պայուսակը միշտ պետք է կրել ձախ ուսին կամ բռնել ձախ ձեռքին: Այդպես աջ ձեռքն ազատ կլինի՝ ձեռքսեղմումների համար:

  • Ձեր տեղին դուք մոտենում եք ձախից


Ջերալդ Գլասկոկի էթիկետի համաձայն, մարդն իր տեղին պետք է մոտենա աջ կողմից: Նա նաև հշեցնում է, որ երբեք չի կարելի սեղմել ինչ-որ մեկի ձեռքը, երբ դուք նստած եք:



Կարդացեք նաև․




  • Ինչ-որ բան խմելիս նայում եք զրուցակցի աչքերին


Մի բարձրացրեք հայացքը, երբ ինչ-որ բան եք խմում: Ուղղակի նայեք բաժակին: Դա ավելի հարմար է ու պրակտիկ, այլապես խմելիս մեծ հավանականություն կա, որ այն կթափեք և կհայտնվեք անհարմար վիճակում:

  • Ուտելիքը ճիշտ կողմից չեք փոխանցում


Սեղանի շուրջ ուտելիքը պետք է փոխանցել ժամացույցի սլաքի ուղղությամբ կամ  աջ կողմի նստածին: Այդպես հեշտ է կարգ պահել, որևէ մեկը չի հայտնվի այն վիճակում, որ երկու կողմից ուտելիք առաջարկեն: Բայց կա նաև բացառություն:  Եթե ձեր ձախ կողմում նստածը խնդրում է ինչ-որ բան փոխանցել, ուրեմն պետք է հետևել նրա խնդրանքին:
11.Սպորտային ակումբում ծանրաձողը չեք ուղղում  ձեզանից հետո
Լավ գաղափար է ոչ միայն ձեզ հետ սրբիչ վերցնելը, որպեսզի մաքրեք քրտինքը, այլ օգտագործելուց հետո ծանրաձողն ավելի ներքև ուղղելը: Դրա հետևանքով ձեզանից հետո դրանից օգտվողը վնասվածք չի ստանա՝ փորձելով բարձրացնել այն:

LIFEHACKER






  Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։