Ամբողջ Եվրոպան ցույցերի մեջ է. դժգոհ են բոլորը

December 17, 2018

Այս անգամ փողոց դուրս եկան աշակերտները, որոնք դժգոհ են քննություններից, ուսանողները, որոնք բողոքում են ուսման վարձից, թոշակառուները՝ թոշակի չափից, միջին տարիքի քաղաքացիները՝ հարկերից և այսպես շարունակ:
Դեղին ժիլետը դարձավ բողոքի խորհրդանիշ արդեն ոչ միայն վարորդների համար: Բողոքը անցավ հարևան Բելգիա, որտեղ նախ դժգոհում էին բենզինի գների, հետո Եվրամիության միգրացիոն քաղաքականության դեմ:
Գերմանիայում կաթվածահար է եղել երկաթուղայինների աշխատանքը: Համընդհանուր գործադուլից հետո կառավարությունը հնարավորինս անաղմուկ լուծեց խնդիրը, բայց դժգոհությունը միայն խորանում է:
Հունգարիայում մարդիկ դուրս են եկել փողոց ու պահանջում են վերանայել աշխատանքային օրենսգիրքը: Նոր ընդունված օրենքը մարդիկ համարում են ստրկական, քանի որ ավելացել են գործատուների իրավունքները:



Դեղին ժիլետների ապստամբությունը. ցույցին միացել են անկարգության սիրահարները




Սերբիայում ցուցարարները պահանջում են դադարեցնել լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումները: Մարդիկ կրում են դեղին բաճկոններ, բայց բողոքում են ամեն ինչի դեմ, բացի բենզինի գներից:
Վրաստանում Սաակաշվիլիի կողմնակիցները բողոքի ակցիաներ են սկսել Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ վրաններ տեղադրելով: Պահանջում են նախագահի նոր ընտրություն, քանի որ պնդում են՝ նորընտիր նախագահին ընտրել են լցոնումների միջոցով:
Ֆրանսիայում, Բելգիայում, Սերբիայում, Հունգարիայում շարունակվող ցույցերն ի վերջո նույնպես հանգել են միասնական պահանջի՝ երկրի ղեկավարի հրաժարականի: Զանգվածային ցույցերն ու հրաժարականների պահանջներն օր օրի ավելի են սաստկանում, ցույցերի աշխարհագրությունն էլ՝ ընդլայնվում:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում