BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը հայտարարում է կին գրողների ամիս Common Gr

Newmag-ը հայտարարում է կին գրողների ամիս Common Ground գրական սրճարանում

newmag-y-n

Newmag-ը մարտը հայտարարում է կին գրողների ամիս։ Ամսվա բոլոր չորեքշաբթիները գրական են ու նյումեգյան։ Շաբաթվա յուրաքանչյուր երրորդ օրը ձեզ հրավիրում ենք Common Ground գրական սրճարան՝ մասնակցելու նոր գրքերի շնորհանդեսների և գրողների հետ հանդիպումների։

Մի մարտ ամիս, չորս չորեքշաբթի ու չորս անմոռանալի հանդիպում՝ մեկ թեմայի շուրջ։ Կանանց միամսյակի կապակցությամբ Newmag-ն ու Common ground գրական սրճարանը կազմակերպում են յուրօրինակ իվենթներ։ Բոլոր հանդիպումների վերջում՝ հյուրասիրություն։ Գարնանային ջերմ երեկոների ընթացքում կծավալվեն հավերժական թեմաները՝ կինը, գիրքն ու գինին։

Վերսկսի՛ր, կառավարի՛ր և դյութի՛ր  

Առաջին չորեքշաբթին՝ մարտի 6-ին, կհանդիպենք հայ հեղինակների հետ։ Մարտի 8-ին ընդառաջ զրուցելու ենք ոչ միայն նրանց նոր գործերի, այլև ինչպես կյանքը սկսել երկրորդ փորձից, կառավարել բոլոր նախագծերը ու մնալ դյութէ։ Արևիկ Ուդումյանը, Անի Քոչարն ու Աստղիկ Սահակյանը Ձեզ հրավիրում են մասնակցելու Common ground-ում կանանց միամսյակին նվիրված քննարկմանը։

Հանդիպումը մարտի 6-ին, 19:00, Common ground սրճարան. մուտքն ազատ է։

Սուսաննա Հարությունյան. «Անտառի մեղավոր անցյալը»  

Մարտի 13-ին տեղի կունենա Սուսաննա Հարությունյանի «Անտառի մեղավոր անցյալը» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը։ Անցված տարի Newmag-ը ներկայացրեց գրողի «Անդրանիկի վերջին ձին» վեպը։ Սուսաննա Հարությունյանի հերթական ժողովածուն գալիս է հարստացնելու ժամանակակից հայ գրականության մատենաշարը, որի հերոսները հոգով, կենցաղով, բնավորությամբ անցյալում մնացած մեր ժամանակակիցներն են։  «Անտառի մեղավոր անցյալը» պարզ, բայցեւ հյութեղ ոճով, հեղինակին բնորոշ ու շինծու գրաքննությունն արհամարհող հումորով, երբեմն նաեւ դրամատիզմով հագեցած պատմությունների փունջ է, որն ընթերցողին տանում է արժեհամակարգային տատանումները մերժող մարդկանց աշխարհ, որտեղ կյանքը համահունչ է բնության ռիթմին, որտեղ հեղինակը սահմանում է իր «կարմիր գծերը» մեր իրականությունում անվերջ տեղաշարժվող, նույնիսկ երբեմն անհետացող բարոյական նշաձողերի համակարգում։  

Շնորհանդեսը Մարտի 13-ին, 19:00, Common ground սրճարան. մուտքն ազատ է։

Նարինե Կռոյան. «Ճանճերի ժամանակը»

Մարտի 20-ին Common ground-ում տեղի կունենա Նարինե Կռոյանի «Ճանճերի ժամանակը» գրքի շնորհանդեսը։ Վանաձորում ապրող և ստեղծագործող գրողի նոր վեպի իրադարձությունները զարգանում են 44 օր՝ պատերազմի ընթացքում։ Գլխավոր հերոսուհի Սոնան ամուսնու հետ տեղափոխվել է Ստեփանակերտ՝ որդու ծառայության վայրին մոտ գտնվելու համար։ Պատերազմի առաջին օրը՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ի առավոտը, Սոնայի ու մյուսների համար սկսվում է հրթիռակոծությամբ ու ռմբակոծությամբ:   Ամուսինը շտապում է ռազմի դաշտ` որդուն գտնելու: Չդիմանալով սպասմանը՝ ամուսնու և որդու հետևից ճամփա է ընկնում նաև Սոնան։ Նա տեսնում է մահ, ավերածություններ ու դաժանություններ, բարդ ընտրության առջև է կանգնում, մտածում ոչ միայն իր ծառայող որդու, այլև գերի ընկած ամուսնու մասին։ Ընտանեկան դրամային ավելանում է Սոնայի անսպասելի հղիությունը։ Գտնո՞ւմ է որդուն, վերադարձնո՞ւմ է ամուսնուն, վեպի հերոսների հետ ի՞նչ է կատարվում հայերի համար ամենածանր օրը՝ նոյեմբերի 9-ին։ 

Շնորհանդեսը մարտի 20-ին, 19:00, Common ground սրճարան. մուտքն ազատ է։

Լիլիթ Շաքարյան, «ԲՐԵՆԴԻՆԳ. անձեր, ընկերություններ, երկրներ»

Մեկամսյակի վերջին չորեքշաբթիn՝ մարտի 27-ին, տեղի կունենա Լիլիթ Շաքարյանի «ԲՐԵՆԴԻՆԳ. անձեր, ընկերություններ, երկրներ» գրքի շնորհանդեսը։ Հեղինակն իր 3-րդ գրքում նկարագրում է անձերի,ընկերությունների և երկրների բրենդների ստեղծման, դիրքավորման, ամրապնդման և կապիտալացման փուլերի տեսական և գործնական ասպեկտները, վերլուծում մրցակցային, շուկայական միջավայրում առաջատար դիրք գրավելու քայլերն ու ռիսկերը։ Մուտքն ազատ է. գրքերն էլ հատուկ զեղչով ու հեղինակի ստորագրությամբ։

Շնորհանդեսը մարտի 27-ին, 19:00, Common ground սրճարան. մուտքն ազատ է։

Տարածել