Ազգ ու տակով, տոհմ ու ցեղով. միասնական քննությունների դեմքերն ու դեպքերը (ՖՈՏՈՇԱՐՔ)

June 13, 2016

Ընդունելության քննություններին հայերը պատրաստվում են ազգովի: Անընդհատ սթրես, դեպրեսիա, և դա ավելի շատ նկատելի է լինում քննություն հանձնողի բարեկամների մոտ, քան հենց գլխավոր հերոսի: Քննությունից առաջ ու հետո այդքան շատ հարազատ մեկ տեղում երևի մեկ էլ բանակ ճանապարհելիս են հավաքվում:
Սկզբնական տարիներին միասնական քննությունները լավ չհանձնելու պատճառով, նույնիսկ ինքնասպանության մի քանի դեպք գրանցվեց:

Դպրոցի առաջ հավաքված հարազատները բառի բուն իմաստով հարձակվում են քննասենյակից դուրս եկողի վրա` հույսով, որ իրենց երեխային կճանաչի, ու չգիտես ինչպես, բայց երևի զգացած կլինի` կարողանո՞ւմ էր լավ հանձնել թե ՞ոչ:

Տեղադրված մոնիտորի մոտ հերթերն էլ 90-ականներն են հիշեցնում, կամ ավելի ճիշտ շատ փոքր վայրում շատ կարևոր դեմքի ասուլիս, որովհետև բոլորը նկարահանում են` ով ինչով կարող է: Թե ինչ են զգում դպրոցի դիմաց սպասողները, հասկանալն այդքան էլ դժվար չէ: Բավական է հպանցիկ հայացք գցել նրանց դեմքին, ու ամեն ինչ պարզ է:
 
[gallery ids="32580,32581,32582,32583,32584,32585,32586,32587,32588,32589,32590,32591,32592,32593,32594,32595,32596,32597,32598,32599,32600,32601,32602,32603,32604,32605,32606,32607,32608,32609,32610"]