«Երազ» մատենաշարը ներկայացնում է Մարիամ Խլղաթյանի «Ես ուրախ եմ» պատկերապատումը (թրեյլեր)
Պատկերապատում՝ երջանկության, ընտանիքի, բնության և ընկերների մասին։ 3-ից 6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքի հեղինակը Մարիամ Խլղաթյանն է։ Շնորհանդեսն օգոստոսի 25-ին է, 19:00, «Երազ» այգում՝ «Երազի դպրոց» միջոցառման շրջանակում։ Այդ օրը գիրքը կվաճառվի
Newmag հրատարակչությունը և «Երազ Փրոջեքթսը» ներկայացնում են «Ես ուրախ եմ» մանկական նկարազարդ գիրքը:
Գրքում հեղինակն իր դստեր միջոցով ներկայացրել է փոքրիկների առօրյան. ինչ են երազում, ինչ նախասիրություններ ունեն երբ են ուրախ։ Գրքի յուրաքանչյուր էջից, պատկերից ու խոսքից երևում է՝ այդ տարիքի երեխաների համար ընտանեկան ջերմությունն ու ներդաշնակությունը որքան կարևոր են։
Գրքի հեղինակն ու նկարազարդումները Մարիամ Խլղաթյանինն է։ Այս պատկերապատումը հեղինակի առաջին գործն է: Նա ընտանեկան ջերմությունն ու ուրախ մանկությունը ներկայացրել է ջերմ ու գունեղ պատկերներով: Եվայի մայրիկը նկարեց փոքրիկ աղջկա ամեն օրը: Ի՞նչ են անում փոքրիկ աղջիկներն ամեն օր. Խաղում են մայրիկի, հայրիկի հետ: Սիրում են խոտերի մեջ վազվել սիրելի շնիկի հետ: Այս տարիքային խմբի համար պաևտադիր է, որ պատկերները հստակ լինեն, գույները վառ, տեքստը՝ պարզ:
Ուսումնական տարվան ընդառաջ՝ օգոստոսի 25-ին, 19:00 Newmag-ն ու «Երազ Փրոջեքթսը» «Երազ» այգում նախաձեռնել են «Երազի դպրոց» տոնական երեկոն։ Ու հենց այդտեղ էլ տեղի կունենա գրքի շնորհանդեսը՝ հեղինակի ու գրքի հերոսուհու մասնակցությամբ։ Մուտքն ազատ է՝ բաց չթողնե՛ք։
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)