[Ընթերցողի կարծիք] Երկու զուգահեռ իրականություն՝ ինչն էր միավորում ու բաժանում երկու հանճարեղ ընկերուհիներին
Newmag-ը հայերեն թարգմանեց ու հրատարակեց իտալական ամենաառեղծվածային գրողի՝ Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերոհին» գործը: Ֆերանտեն իրեն բնորոշ ոճով ներկայացնում է երկու տարբեր հերոսուհիների, որոնց կյանքում շրջադարձային փոփոխություններն անդրադառնում են երկ
Շատ տպավորված եմ. սպասելիքներիցս ավելին էր։ «Իմ հանճարեղ ընկերոհին» Ֆերանտեի «Նեապոլիտանական քառյակ» շարքի առաջին գիրքն է։ Այստեղ ծանոթանում ենք փոքրիկ Լիլայի և Էլենայի, նրանց ընկերների ու հարազատների հետ, ընկղմվում ենք Նեապոլի փոքրիկ թաղամասի կյանքի մեջ։ Տեսնում ենք ամեն ընտանիքի խնդիրները, ամեն հերոսի առօրյան։ Փոքրիկ աղջնակները հաճախում էին նույն դպրոցը, ապրում նույն բակում։ Լուռ ու հանգիստ Էլենան և անվախ Լիլան պետք է դառնային ընկերներ, որ լրացնեին մեկը մյուսին։ Նրանք երկուսն էլ վազում էին իրենց նպատակների հետևից։
Բոլորիս մեջ էլ կա մի փոքր Լիլա, ու մի փոքր Էլենա։ Թե որ հերոսը ավելի կգերիշխի մեր մեջ, կընտրենք ինքներս։ Կհաղթահարենք մեր վախերն ու ավելի համարձակ կգնանք դեպի խնդիրները, թե դրանք կընդունենք ավելի հանգիստ, ու կսպասենք դրանց լուծմանը։
Մի պահ նրանք ունեին նույն նպատակը, հետո նրանց նպատակները առանձնացան ու զուգահեռ ուղիղների պես իրար չհանդիպեցին։ Ինձ համար Լիլայի կերպարն ավելի սիրելի դարձավ, քանի որ նա կանգ չէր առնում ոչ մի փակ դռան առաջ։ Ինքնուրույն սովորել լատիներե՞ն, հոգ չէ։ Հունարե՞ն, տվեք գրքերն ու սպասեք արդյունքի։ Էլենան ավելի զուսպ էր, նրա կերպարը ինձ համար չուներ այն ներքին ուժը, որը ուներ Լիլան։ Առանց Լիլա միգուցե շատ տեղերում ձախողեր։ Ու հենց Լիլան էր նրան դժվար պահերին օգնում։
Էլենան ևս գրքի հրաշալի հերոս էր։ Նույն բնավորությունը նրանց թույլ չէր տա լինել ընկերուհիներ։ Ու հենց տարբեր լինելը նրանց միավորեց ու պահեց կողք կողքի։ Ինձ համար գիրքը նաև մեկ մարդու մասին էր։ Մեզնից յուրաքանչյուրի։ Բոլորիս մեջ էլ կա մի փոքր Լիլա, ու մի փոքր Էլենա։ Թե որ հերոսը ավելի կգերիշխի մեր մեջ, կընտրենք ինքներս։ Կհաղթահարենք մեր վախերն ու ավելի համարձակ կգնանք դեպի խնդիրները, թե դրանք կընդունենք ավելի հանգիստ, ու կսպասենք դրանց լուծմանը։
Կարդացեք նաև
- «Իմ հանճարեղ ընկերուհին». 10 տպավորիչ մեջբերում
- Մամուլը, գրաքննադատներն ու բլոգերները՝ «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպի մասին (տեսանյութ)
- Տեղի ունեցավ էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Ֆերանտեմանիան սկսված է. Newmag-ը ներկայացնում է Էլենա Ֆերանտեի էպիկական քառագրությունը (թրեյլեր)
Գիրքը այնքան հրաշալի է թարգմանված, որ հայերեն կարդալիս իտալական շունչը զգում ես շուրջբոլորդ։ Չէի մտածում, որ այսքան կսիրեմ գրքի հերոսներին, որ այսքան դժվար կլիներ բաժանվել հերոսներից, բայց չենք մոռանում, որ սա դեռ շարքի առաջին գիրքն էր։ Չկարդալ այս գիրքը` նշանակում է բաց թողնել 1950-ականների Իտալիայում լինելու հնարավորությունն ու չճանաչել հանճարեղ ու ուժեղ Լիլային, խելացի ու զուսպ Էլենային ու նրանց թաղամասը:
Սեդա Հարությունյան