Ինչպես են FaceApp-ը, MSQRD-ը և նմանատիպ այլ հավելվածներ քսենոֆոբիական սկանդալների առիթ դառնում

April 30, 2017

2017-ի հունվարին ռուս ծրագրավորողները թողարկեցին FaceApp հավելվածը, որով սելֆիներն ու սովորական դիմնակարները հնարավոր է տարատեսակ փոփոխությունների ենթարկել: Հավելվածը կարճ ժամանակում պոպուլյար դարձավ ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում: Ու հենց այստեղ էլ սկսվեցին բոլոր խնդիրները: Նեյրոցանցը, որի հիման վրա էլ աշխատում է հավելվածը, սկսեց «ռասիստական պահվածք դրսևորել»: Այն սպիտակեցնում էր բոլորի մաշկը՝ անկախ նրանից օգտատերն ուներ եվրոպական արտաքին, սլավոնական ասիական, թե աֆրոամերիկյան: Դիմանկարն ավելի «գրավիչ» դարձնող ֆիլտրը սևամորթ օգտատերերին դարձնում էր սպիտակամաշկ: Ու սա առաջին դեպքը չէ, երբ անհեռատես ծրագրավորողների կողմից ստեղծված նեյրոցանցները ռասիստական ֆիլտրեր են պարունակում:

FaceApp


Այս հավելվածում կան մի քանի ֆիլտրեր, որոնք մարդուն ծերացնում են, փոխում են սեռը և, իբր, ավելի հմայիչ են դարձնում: Երբ հմայիչ ֆիլտրը սկսեց սպիտակեցնել բոլորի մաշկը, ահազանգերը գրանցվեցին մեկը մյուսի հետևից: Այն մաշկն ավելի բաց է դարձնում, փոխում է քթի ու աչքերի ձևը:
http://twitter.com/tweeterrance/status/854766266094985216?ref_src=twsrc%5Etfw&ref_url=https%3A%2F%2Fmeduza.io%2Ffeature%2F2017%2F04%2F26%2Fneyroseti-rasisty
Առաջինն արձագանքեց մի ֆլորիդացի օգտատեր. «FaceApp –ի գաղափարը՝ ինձ ավելի հմայիչ դարձնել սպիտակեցնելով իմ մաշկը, մի տեսակ շատ ռասիստական է» - գրել էր նա իր թվիթերյան էջում:
http://twitter.com/littlebunnyfu/status/854218021312843776?ref_src=twsrc%5Etfw&ref_url=https%3A%2F%2Fmeduza.io%2Ffeature%2F2017%2F04%2F26%2Fneyroseti-rasisty
Ապրիլի 25-ին FaceApp-ի տնօրեն Յարոսլավ Գոնչարովը ներողություն խնդրեց օգտատերերից և հավատացրեց, որ իրեց ծրագրավորողներն այժմ աշխատում են խնդիրը լուծել: Մինչև ծրագրավողները գլուխ են կոտրում նոր ալգորիթմերի վրա, հավելվածում պարզապես փոխեցին ֆիլտրի անվանումը «HOT»-ը դարձնելով «Spark»:

Snapchat


2016թ. մարիխուանայի օրվա կապակցությամբ Snapchat-ը թողարկեց Բոբ Մարլի անունով ֆիլտրը: Այն մարդկանց նմանեցնում էր Բոբ Մարլիին՝ մգացնում էր մաշկը, ակնոցներ և այլ ատրիբուտներ էր ավելացնում: Հավելվածն անվանեցին անհարգալից վերաբերմունք Բոբ Մարլիի նկատմամբ:
«Բացի խոտ ծխելուց, Բոբ Մարլին շատ ավելի կարևոր բաներ է արել»,- գրել էր CNN-ի թղթակից Բրայան Րիսը:
http://www.instagram.com/p/BFPRHJ8inqw/?taken-by=majormaxximus
Snapchat-ի ներկայացուցիչներն ի պատասխան դրան հայտարարեցին, որ հավելվածը ստեղծվել է, որպես Բոբ Մարլիի նկատմամբ իրենց սիրո և հարգանքի դրսևորում: Նրանք ընդգծեցին, որ հավելվածը ստեղծվել է Բոբ Մարլիի ֆոնդի հետ համատեղ: Եվ չնայած այս ամենին, հավելվածն, այնուամենայնիվ, հեռացվեց:
http://twitter.com/AWildNoelle/status/768228138975363074?ref_src=twsrc%5Etfw&ref_url=https%3A%2F%2Fmeduza.io%2Ffeature%2F2017%2F04%2F26%2Fneyroseti-rasisty
2016-ի օգոստոսին Snapchat-ին երկրորդ անգամ մեղադրեցին ռասիզմի մեջ: Նրանց թողարկած անիմե ֆիլտրը, կարծես ասիական արտաքինի ծաղրանկար լիներ: Հաջորդ օրը ֆիլտրը հեռացրեցին:.

MSQRD


Դիմակների բելառուսական այս հավելվածում Բոբ Մարլիի ֆիլտրը տեղադրվել էր ավելի շուտ: Բայց դրա վրա ուշադրություն դարձրին, միայն Snapchat-ի հետ սկանդալից հետո: Հիմնական կոմպրոմատը այս երկու հավելվածների դեմ՝ բլեքֆեյս ֆիլտրներ, սպիտակամաշկ կատակերգուների գրիմ՝ որոնք կարծես ծիծաղում են սևամորթների վրա: Ավելի վաղ MSQRD-ը թողարկել էր Բարաք Օբամայի և Սնուպ Դոգի պատկերով Ֆիլտրեր, որոնք հիմա հեռացված են հավելվածից:
http://twitter.com/Ahmadusman1234/status/731954971709706244?ref_src=twsrc%5Etfw&ref_url=https%3A%2F%2Fmeduza.io%2Ffeature%2F2017%2F04%2F26%2Fneyroseti-rasisty

Meitu


2017 թվականին սոցցանցերի օգտատերերին գրավեց Meitu  հավելվածը, որը օգտվողներին դարձնում էր անիմեի հերոսներ: Հավելվածը սպիտակեցնում է մարդկանց դեմքերը և դրանք մոտեցնում գեղեցկության ասիական ստանդարտներին: Շատ օգտատերեր սկսեցին պնդել, որ այս հավելվածից պետք է օգտվեն միայն ասիացիները:
http://twitter.com/churlishmeg/status/821843949123997701?ref_src=twsrc%5Etfw&ref_url=https%3A%2F%2Fmeduza.io%2Ffeature%2F2017%2F04%2F26%2Fneyroseti-rasisty
Հավելվածը մեկ այլ խնդիր էլ ունի: Իր օգտատերերից պահանջում է անձնական չափից շատ տվյալներ:

Meduza