BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ «Անդրանիկի վերջին ձին» գեղարվեստական

Տեղի ունեցավ «Անդրանիկի վերջին ձին» գեղարվեստական գրքի հեռուստաշնորհանդեսը (լուսանկար, տեսանյութ)

newmag-y-n

Արմենիայի «Բարի լույս» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Սուսաննա Հարությունյանի «Անդրանիկի վերջին ձին» գրքի հեռուստաշնորհանդեսը։ Սա ժամանակակից հայ գրողի ու Newmag-ի առաջին գործակցությունն է։ Գեղարվեստական գրքի գործողությունները ձգվում են գրեթե մեկ դար՝ 191

«Անդրանիկի վերջին ձին» գիրքը բաղկացած է երկու մասի։ Առաջին մասի դեպքերը տեղի են ունենում Սևանի ավազանում։ Ըստ գրող Սուսաննա Հարությունյանի, վեպը ներկայացնում է հայոց պատմության ամենադրամատիկ էջերից մեկը՝ Զոդում Սիլիկյան եղբայրների սպանությունն ու, որպես վրեժ, Զոդ օպերացիան. «Գիրքը նկարագրում է հարյուր տարի առաջ Սևանի ավազանի տարածքում տեղի ունեցած պատմական կարևոր իրադարձությունները։ Դեպքերն ու դեմքերն իրական են, սակայն ես միավորել եմ մի քանի գյուղերի, մի շարք բնակիչների պատմությունները ու ներկայացրել այդ ամենը գեղարվեստական ոճով»։

Գրքի գլխավոր, բայց չերևացող հերոսն Անդրանիկ զորավարի վերջին նժույգն է, որ վեպում է ու հերոսների հիշողության մեջ և ուղեկցում է նրանց պատմության ամբողջ ընթացքում. «Ես հիշել եմ մորս պատմությունները, որոնք վերաբերում էին իր հորեղբորը, ով եղել Անդրանիկ զորավարի զինվոր։ Հիշում եմ, որ մայրս պատմում էր, որ հորեղբայրը շատ նվերներ է ստացել Անդրանիկից։ Սակայն ձին գրքում հորինված է»։  

  

Ըստ գրքի խմբագիր Արմեն Ամիրխանյանի, գրողին հաջողվել է ներկայացնել տպավորիչ գործ. «Գրված է հետաքրքիր ոճով, ուրույն ձեռագրով։ Հերոսների բազմազանությունը, ժամանակաշրջանների փոփոխությունները, անիթվ հերոսների կերպարները ու վերջին հարյուր տարվա նկարագրությունները գիրքը դարձնում են մեծ կտավի գործ։ Ձին էլ այստեղ խորհրդանշական ու առասպելական նշանակություն ունի»։ 

20-րդ դարի ինքնապաշտպանության կարևոր դրվագներից մեկը գեղարվեստական լուծումներով ներկայացնում է Վարդենիսի ինքնապաշտպանությունը։ Պատմական իրադարձություն, որին անդրադարձել էր նաև Newmag-ի մեկ այլ՝ «Օպերացիա «Զոդ»» գիտահանրամատչելի գիրքը։ Համահեղինակ, հնագետ Ավետիս Գրիգորյանի խոսքով, այս գրքերի շնորհիվ ընթերցողը բացահայտում է մեկ դար առաջ Սևանի տարածքում կատարված  դեպքերը, որոնց մասին տեղեկությունները միայն բնակիչների հիշողություններում են պահպանվել. «Սևանի ավազանի բնակիչները տեղյակ են այս դեպքերին նախնիների պատմությունների շնորհիվ, սակայն գիտական ուսումնասիրություններում գրեթե տեղեկություններ չկային։ Երբ մենք գրի էինք առնում գիրքը, պարզեցինք, որ նույն բնակիչները տեղյակ չեն, որ դա հենց «Օպերացիա Զոդի» մասին է։ Այս գրքերի շնորհիվ պատմական ճշմարտությունը հասանելի է դառնում ընթերցողի համար»։  

Սուսաննա Հարությունյանը հենց Սևանի ավազանի գյուղերից մեկում՝  Կարճաղբյուրում է ծնվել, ու փորձել է դրամատիկ զարգացումներով և գրական թարմ լուծումներով գրել վեպ Էպոպեա, որի առանցքում պապերից որդիներին ու թոռներին անցած արժեքներն ու խնդիրներն են: 

Կարդացեք նաև

 

Տարածել