Ֆաինա Հարությունյան. «Նորաձևության աշխարհը չի տարբերվում իրականից»

March 13, 2018

newmag-ն ու աշխարհահռչակ MATTEL կորպորացիայի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ Մարլի ընկերությունը բացառիկ մի նախագիծ են իրականացնում, որը հայ աղջնակներին ու նրանց ծնողներին առաջարկում է իրագործել երազանքները Barbie-ի հետ: Հիմնական գաղափարն ուղղված է ոգևորելու և ներշնչելու երիտասարդ աղջիկներին, որպեսզի վերջիններս հետևեն իրենց երազանքներին: Չէ՞ որ իրականում Barbie-ն պարզապես տիկնիկ չէ, նրա առաքելությունն աղջիկներին օգնելն ու քաջալերելն է, որպեսզի նրանք կարողանան բացահայտել իրենց անսահմանափակ հնարավորություններն ու սովորել, որ յուրաքանչյուր երազանք կարելի է իրականացնել, եթե իսկապես հավատում ես այդ երազանքի ուժին։
Նախագծի համար ընտրվել են իրենց մասնագիտություններում հաջողության հասած կանայք, որոնք իրենց փորձով օրինակ են ծառայում դեռահաս աղջիկների համար և ցույց են տալիս, որ յուրաքանչյուր ոք կարող է լինել այն, ինչ երազում է:



 
- Դիզայներ Barbie տիկնիկներ ունեցե՞լ եք:
- Այո, իհարկե ունեցել եմ:
- Զգեստներ կարե՞լ եք նրանց համար:
- Փորձել եմ կարել, ինչպես բոլոր աղջիկները:
- Barbie-ն ազդե՞լ է Ձեր մասնագիտական կողմնորոշման վրա: Այն ընդհանրապես կարո՞ղ է ազդել երեխայի ապագայի վրա:
- Barbie-ի հագուստն իսկ տարբերվում էր սովետական տիկնիկների հագուստներից և նորամուծություն էր այդ ոլորտում: Կարծում եմ, որ այն կարող է ազդել բոլոր սերունդների մասնագիտական կողմնորոշումների վրա:
- Նորաձևության աշխարհը տարբերվո՞ւմ է իրականից:
- Ոչ, ուղղակի նորաձևության աշխարհում, ըստ իս, ամեն ինչ ավելի վառ գույներով է պատկերված:
- Ո՞րն է ֆեյշն ինդուստրիայում հաջողության հասնելու Ձեր բանաձևը:
- Ֆեյշն ինդուստրիայում և մնացած ոլորտներում յուրաքանչյուրն ունի հաջողության հասնելու իր բանաձևը: Ես անկեղծ եմ իմ հաճախորդի հետ: Երևի թե այդ է իմ հաջողության բանալին:
- Հայաստանում վստահո՞ւմ են հայկական ապրանքանիշին:
- Ուրախությամբ կարող եմ նշել, որ այժմ ավելի շատ են նախընտրում հայկական արտադրության ապրանքն ու ապրանքանիշը:
- Ի՞նչ հագուստ եք արտադրում:
- Շատ տարբեր՝ առօրյա, երեկոյան, դասական և նույնիսկ սպորտային հագուստ:
- Ովքե՞ր են Ձեր հաճախորդները՝ նորաձևության սիրահարնե՞ր, թե՞ սովորական մարդիկ, ովքեր պարզապես սիրում են նորաոճ հագնվել:
- Իմ հաճախորդները շատ տարբեր են, բայց բոլորն էլ սովորական մարդիկ են՝ տարբեր նախասիրություններով ու ճաշակով:
- Եղե՞լ են դեպքեր, որ Barbie տիկնիկի զգեստի նման զգեստ եք կարել:
- Այո, եղել է: Վերջինն Արփի Գաբրիելյանի զգեստն էր, որը կարծես այդպիսին էր, ըստ իս:
- Հիմա՞ էլ ունեք Barbie տիկնիկներ:
- Հիմա արդեն ոչ: Հիմա աղջիկս ունի Barbie:
- Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ աղջիկներին:
-Գնա՛լ դեպի երազանքը, հավատա՛լ, քանի որ երազանքը հասանելի է, երբ դու հավատում ես դրան:
[gallery columns="4" ids="50969,50970,50971,50972"]