Ֆալոսի պաշտամունքը Հին Հայաստանում

March 9, 2016

Հնագույն ժամանակներում պաշտամունքի առարկա էր ֆալոսը՝ տղամարդու էրեկցիայի ենթարկված սեռադամը՝ որպես կյանքի շարունակության ու վերածննդի խորհրդանիշ: Ֆալոսի պաշտամունքը կապված էր բնության մահվան ու զարթոնքի, անհատի վերածնման ու վերակենդանացման, պտղաբերության արարիչ ուժերի հետ: Այդ են վկայում տարբեր երկրների, նաև Հայկական լեռնաշխարհի դամբարաններում պեղումների ժամանակ հայտանբերված երկմետրանոց ֆալոսները:

Սեքսն ու ամուսնությունը Հին Եգիպտոսում





Հին Հնդկաստան


Հնդկաստանում ֆալոսի պաշտամունք էր ձևավորվել անհիշելի ժամանակներից: Օրինակ՝ հնագույն Պարշուրամեշար դամբարանից հայտանբերված ֆալոսը սև գրանիտից է, 150 սմ բարձրությամբ: Մի փոքր ավելի ուշ Հնդկաստանում ֆալոսը համարվեց Շիվա աստծո մարմնացումը: