BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Պաոլո Ջորդանոյի «Համավարակ» գրքի հեռո

Տեղի ունեցավ Պաոլո Ջորդանոյի «Համավարակ» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

Ինչպե՞ս է պետք կանգնեցնել այն, ինչն ավելի ու ավելի արագ է աճում՝ անհավատալի ուժ գործադրելով, անհավատալի զոհաբերությամբ, անհավատալի համբերատարությամբ: Սա Newmag-ի նոր գրքի՝ «Համավարակ» -ի հեղինակի ուղերձն է աշխարհին: Պաոլո Ջորդանոն հենց իր իսկ խուճապի դեմ

Տարի, որ կորավ, տարի, որ սարսափեցրեց, մեկուսացրեց ու սպանեց: Եվ այդ ամենը մեկ համավարակի՝ Նոր կորոնավիրուսի պատճառով: Կորոնավիրուսի սարսափելի ընթացքի, մահաբեր հետևանքների ու անվերադարձ փոխված կյանքի մասին է Newmag հրատարակչության թարգմանած նոր գիրքը՝ Պաոլո Ջորդանոյի «Համավարակ»-ը: Գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը մեջբերում է գրողի հորդորը՝  մի կողմ դնենք մեր զգացմունքները, զարկ տանք բանականությանը.«Պաոլո Ջորդանոն տեխնիկական կրթություն ունի: Գրված է օրագրի տեսքով: Իտալացի ֆիզիկոս և գրողի գիրքը նորից հիշեցնում է վերջին մեկ տարվա քովիդ 19-ի բոլոր դրվագները»:

Աշխարհը երկար կհիշի 2020-ը: Ինչ կատարվեց, ինչպես կորոնավիրուսը քայքայեց միլիոնների առողջությունը, համաշխարհային տնտեսությունն ու շատերի կյանքը: «Համավարակ» գրքում կան կորոնավիրուսի տարածման պատճառները՝ քաղաքական, ժողովրդագրական ու առողջապահական:

Գիրքն իտալերենից թարգմանել է Ջեննի Ֆիլյանը: Թարգմանության խմբագիր Գնել Նալբանդյանը տալիս է «Համավարակ» գրքի կարճ բովանդակությունը: «Լոք դաուն, ինչպես կարող են չշփվել, բիզնեսը փակվեց: Ինչպես խանութ չգնալ, բայց չպետք է գնաս: Դա բերում է գիտական տվյալների ուղեկցությամբ: Վարակի տարածման ու դրա դեմ պայքարի տեխնոլոգիան է տալիս»:

 

                                  

Իտալացի ֆիզիկոսը Համավարակ գիրքը գրել է, երբ կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացման մեջ էր: Գիտական հոդվածները, բժիշկների տեսակետները, պաշտոնական տվյալներն ու կորանվիրուսի թվերը համադրելով՝ փորձում է բացատրել, թե, ի վերջո, ինչ է Քովիդ 19-ը: Գրքի հայերեն հրատարակությանը, որպես բոնուս, Newmag-ը կցել է Կորոնավիրուսի մասին Յուվալ Նոյ Հարարիի երկու աղմկահարույց հոդվածները: Լիանա Զաքարյան, ով հոդվածաշարի թարգմանիչն է, նկատում է՝  Հարարիի երկու հոդվածներն առաջարկում է երկարաճամկետ մեթոդներ կորոնայի դեմ. «Այն, ինչ կատարվում է, համարում է անպիտան: Երկարաժամկետներից է հավաստի տեղեկությունների փոխանակումը, վստահության բարձրացումը մարդկանց, իշխանությունների ու պետությունների միջև»:
 

   

Աշխարհը երկար կհիշի 2020-ը: Ինչ կատարվեց, ինչպես կորոնավիրուսը քայքայեց միլիոնների առողջությունը, համաշխարհային տնտեսությունն ու շատերի կյանքը: «Համավարակ» գրքում կան կորոնավիրուսի տարածման պատճառները՝ քաղաքական, ժողովրդագրական ու առողջապահական: ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասխոս, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Մելիք- Նուբարյանի խոսքով, սա նաև մարտահրավեր էր  քաղաքական որոշումների համար: «Լոքդաունը մեկ ամիս անց էր: Այդ ընթացքում վիրուսը բազմացավ: Շատ մասնագետներ զգուշացնում են. կյանքն այլևս առաջվանը չի լինի: Մենք արդեն նախկինը չենք»:

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտական խմբի ղեկավար Հովակիմ Զաքարյանն ավելի լավատես է՝ մարդկութունը Պանդեմիաներ միշտ է տեսել ու մոռացել է դրանց մասին. «Եղել է որ մարդկությունը պատվաստման միջոցով դուրս է եկել, օրինակ, ծաղիկը: Մոռացել ենք այդ մասին: Մարդիկ մոռանում են: Արագ կվերադառնանք կոմֆորտ վիճակին»:

Կարդացեք նաև

Դադարեցին թռիքչները, փակվեցին ժամանցի կենտրոնները, դպրոց, համալսարան, սրճարան ու նույնիսկ այգի գնալը դարձավ վտանգավոր: Վերակենդանացման բաժիններում հնչեցին օրհներգեր, եղան խիստ պատժամիջոցներ, պատշգամբային համերգներ, անթափոր թաղումներ: Բայց տարվա ավարտին էլ համավարակը չի հաղթահարվել: Միակ հույսը՝ պատվաստանյութն է, որի տարատեսակների զանգվածային կիրառումներն արդեն սկսվել են: Ահա այսպիսի տարի էր կորոնավիրուսի տարին: Newmag-ի հրատարակած «Համավարակ» գրքում իտալացի ֆիզիկոս-լրագրող Պաոլո Ջորդանոն կհիշեցնի այս ամենը ու կտա իր պատասխանը՝ ինչպես խուսափել նոր մահաբեր համավարակներից:

Տարածել