Ինչպես կանանց իրավունքների համար պայքարը փոխեց սեքսուալ հարաբերությունները

February 13, 2017

Տղամարդիկ  նիզակներով նոր տարածություններ էին գրավում, կանայք հավաքչությամբ էին զբաղված: Այդպես ընդունված էր մտածել,  այդ մասին սովորեցնում էին դպրոցում: Բայց ոչ ոք չէր խոսում մեր նախահայրերի ինտիմ կյանքի մասին: Ավելին` վերջերս հերքվել է տղամարդկանց բազմակնության և կանանց միաամուսնության մասին առասպելը:

Ֆեմինիզմ


Կանանց  հաջողվել է տղամարդկանց ապացուցել, որ իրենք իրավունք ունեն քվեարկել և ճամփորդել հասարակական տրանսպորտով, բաժանվել, մեծ պաշտոններ զբաղեցնել, բացել սեփական բիզնեսը, զբաղվել արվեստով և գիտությամբ: Հիմա կինը կարող է միայնակ նստել սրճարանում, չվախենալով, որ որևէ տղամարդ կարող է իրեն բռնանալ, կարող է սեքսուալ առաջարկություններն ընդունել կամ չընդունել՝ չվախենալով, որ կարող է ցածրանալ կամ բռնաբարության ենթարկվել: Իհարկե, չպետք է մոռանալ, որ այս «հարմարվետությունները» հասարակության լուսավոր հատվածի մասին է:Ընդհանուր առմամբ` կինը նախկինի պես շարունակում է լինել վիզուալ օբյեկտ, ինչպես looked-at-ness:
Օրգազմի հասնում են միայն այն կանայք, ովքեր կարողացել են դուրս գալ հայրիշխանության ճահճից՝ շնորհիվ կրթության և կողմնորոշվելով սոցիալական հարաբերությունների պրոգրեսիվ համակարգի մեջ:
Չնայած, որ մենք շարունակում ենք ապրել հայրիշխանական հասարակությունում, չնայած, որ ամեն օր միլիոնավոր կանայք ենթարկվում են սեռական բռնության փողոցներում և ընտանիքներում, չնայած, որ բազմաթիվ աղջիկներ վախենում են գիշերով միայնակ տուն վերադառնալ, ֆեմինիզմի պայքարի 3 ուղիները ի զուր չանցան: Նրանք զգալիորեն տաշել են հայրիշխանական հասարակության քարը:

Ստացվել է, որ մեր հասարակությունը` տղամարդկային հասարակությունը, ողջամիտ հասարակությունը, տրամաբանորեն պատճառաբանված, արհեստականորեն միշտ ճնշել է բնականին, միստիկային, ամբողջ կանացիությանը, պոռթկումով, ինտուիտիվ: Այդպես էր Հին Հռոմում, Հունաստանում, այդպես էր միշտ, կանայք առանձնացված էին հասարակությունից, փայտե վանդակներում էին, նրանց մանկուց ասում էին, որ իրենք անկատար են, որ հիվանդ են, որովհետև կին են:
Ամբողջական օրգազմի հասնելու ցանկությունը գտնվում էր ֆրանսիական հեղափոխության բարեկադների հետևում. կանանց իրավունքները պաշտպանող կոնգրեսականների և ընտրություններին մասնակցելու թույլտվություն ստանալու հասարակական կազմակերպությունների ձեռքերում:
1855 թվականին սուֆրաժիստուհի Լյուսի Սթոունն ասել է. «Բավարար չէ ընտրություններին մասնակցելու և սեփականության իրավունք ունենալը, եթե ես չեմ կարող լինել իմ մարմնի լիիրավ տերը»:
Հասարակության լիիրավ անդամ դառնալու և հարգանքի արժանանալու համար Սիմոն դը Բովուարը կարծում էր, որ ֆեմինիզմը ոչ միայն պետք է դիտարկել կանանց մասայական բողոք, այլև մեկ կնոջ հոգու տրագեդիա, որը փակված է տղամարդկային ամբիցիայի նկուղում, 1950-ականների հասարակության կրոնական և բարոյախոսական քարացած նախապաշարմունքներում: Սիմոն դը Բովուարը առաջինն էր, որ առաջարկեց՝ կանանց պասիվ դերը բնական չէ. այլ դա կապված է հասարակության աշխարհընկալման հետ: 20-րդ դարի կեսերին կանայք հասկացան, որ նրանք, լինելով այդպիսի իրավիճակում, չեն կարող առաջ գնալ այնպես, ինչպես պետք է:
Կինը տղամարդկային միֆի զոհն էր: Հավատալով անիրականին, կանայք իրենց կյանքը կորցնում էին, այդպես էլ չհասկանալով իրենց, աշխարհին, այդպես էլ չգիտակցելով իրենց ուժեղ կողմերը, իրենց ներքին սուբյեկտիվ գեղեցկությունը և վերջապես, իրենց էրոգեն գոտիները:

Ստանալով տնտեսական անկախություն` կանայք սկսեցին ապրել տղամարդկանց հավասար, նրանք գիտակցեցին, որ կորցրել են ամենակարևորը՝ կանացի լինելու գաղտինքը:  Այն էներգիան, որը կանայք դարերով իրենց մեջ էին պահում:
Տղամարդիկ սովորեցին կանաց ընդունել իրենց հավասար: Դրան հաջորդեց սեքսուալ հեղափոխությունը, ամուսնությունների ինստիտուտի ճգնաժամը, բազմաթիվ պատերազմները, երբ կանայք կանգնեցին հաստոցների առջև և զբաղվում էին տղամարդկային աշխատանքով:
Անցնելով 20-րդ դարի բոլոր սարսափների մջով, կորցնելով միստիկական լուսապսակը և վերագրավելով այն, կինը դուրս  եկավ օբյեկտ լինելու կարգավիճակից և հայտնաբերեց ճշմարիտ սեքսուալությունը:

Սեքս


Կանանց այլևս չեն վերցնում և չեն տիրում: Մյուս կողմից, կանայք, այլևս չեն պայքարում: Նրանք դադարել են լինել տրոֆեյաներ՝ արուների դեմ վիրավորական պատերազմում: Կանայք դադարել են լինել կրունկների վրա սեռական օրգաններ, կովի աչքերով վերաարտադրողական համակարգ, կանայք այլևս չեն ենթարկվում դետերմինացիային: Առաջին անգամ աղջիկները հնարավորություն ունեցան կյանքն սկսելը իրենք իրենց ճանաչելով, այլ ոչ թե գեղեցիկ արքայզնի սպասելով:
20-րդ դարի վերջում տղամարդիկ նույնպես ենթարկվեցին գեղեցկության առասպելին, փայլուն ամսագրերը և գովազդային պլակատները լցվում էին իդեալական տղամարդկանց մարմիններով: Հիմա տղամարդու արտաքինին է ավելի շատ կարևորություն տրվում, քան նրա հարստությանը և հասարակական դիրքին, որովհետև ակտիվ կանայք արդեն կարիք չունեն քարե պատերի և վստահելի թիկունքի: Նրանք ցանկանում են տղամարդու մարմնի գեղեցկությունը, նրա ծանրությունը և սերը: Նրանք ցանկանում են, որպեսզի իրենց սիրաշահեն:  

Սերը դադարել է կանանց համար լինել միակ նպատակ։ Կանայք հասկացել են, որ հմայքի առարկա լինելը վիրավորական է, և որ պետք է լինել հմայիչ մարդ։ Կանացի սեքսուալությունը սկսել է աշխատել կնոջ, այլ ոչ թե տղամարդկային ցանկությունների բավարարման համար։ Կարելի է ասել, որ դարեր շարունակ լռող կինը դուրս է եկել լեզվի սահմաններից։ Առաջին անգամ տղամարդկանց ստիպել են հասկանալ, որ կինը չի կարող օրգազմ ստանալ հեշտոցի մեջ առնանդամը մտցնելով։ Սեքսը այլևս ներս ու դուրս անելը չէ։ Սեքսուալ հարաբերությունները դադարել են դիտարկվել տղամարդու իշխանության ապացույց։ Կանայք իրավունք են ստացել երկարատև քնքշանքների և Ջի կետի որոնումների։ Առաջին անգամ ԶԼՄ-ները այնքան մեծ ուշադրություն են դարձնում կնոջ օրգազմի վրա, որքան տղամարդու (վերջին ժամանակներում նույնիսկ ավելի շատ)։

Աղբյուրն` այստեղ