Ferrari Segio. Հրաշալի վեցյակը

October 9, 2015

Երբ տիրոջից հեռանաք ու որոշեք ստուգել նրա ասածը, արագ կպարզեք, որ այդ մակնիշից՝ այդ հնարավորություններով, առնվազն տասը կան հենց մայրաքաղաքում: Պատճառը ոչ պաշտոնական տեղեկությունն է. նույնն է, եթե ծնողն ասում է` իմ որդին աշխարհի ամենագեղեցիկ տղան է:
Այս մեքենան Երևան դեռ չի հասել. երբ հասնի, վստա՛հ եղեք, որ նա միակն է Հայաստանում, առավելագույնը նրանից կարող եք վեցը տեսնել, բայց ամբողջ աշխարհում, որովհետև «Ferrari Segio»-ն թողարկվելու է ընդամենը 6 օրինակով: