10 աշնանային լավագույն պոլիտֆիլմերը

October 30, 2015

Հայաստանում քաղաքական «թեժ աշնան» մասին խոստումներն ավանդական են դարձել. մարդիկ արդեն ոչ այն է հավատում են, ոչ այն է ոչ: Բանն այն է, որ զանգվածային քաղաքական միջոցառումները սովորաբար ածանցյալն են լինում քաղաքական կուլիսային խմորումների ու վերադասավորումների, ու եթե դրանք տարվա ընթացքում տեղի չեն ունեցել, գործող իրականության մեջ էլ էական փոփոխություններ չեն գրանցվել, դժվար թե պետք է «թեժության» ակնկալիք ունենալ: