Անձնական կամ կորպորատիվ․ ներդրումային ակտիվության աճ իրո՞ք նկատվում է

September 27, 2017

Համաշխարհային տնտեսությունն այսօր իրոք ապրում է հեղափոխական շրջան:  Շատերին հիացնում են սմարթֆոնների նոր մոդելները և տեխնոլոգիաները, բայց ոչ տնտեսագետներին: Տնտեսագետի համար ամենահետաքրքիրն այն է, թե ինչպես են նոր տեխնոլոգիաները փոխում հասարակության որակը և տնտեսության կառուցվածքը։
Վերջին շրջանում էլեկտրոնային առևտրում գրանցվել են զարգացման հսկայական տեմպեր: ԱՄՆ-ում էլեկտրոնային հարթակում առևտրի ծավալները 2000թ. կազմում էին ընդհանուր առևտրի 20%, իսկ այժմ այն ​​գերազանցում է 60%-ը:
Բայց տվյալների հետ տարօրինակ բան է կատարվում: Ավելի ու ավելի շատ թվով ընկերություններ կախված են պատվերների այն համակարգերից, որոնք աշխատում են ինտերնետով: Միևնույն ժամանակ, ամերիկյան ընկերությունները սկսել են ավելի քիչ  ներդրումներ ուղղել համակարգիչներ և չեն էլ ավելացնում ներդրումները ծրագրային ապահովման ոլորտում:



Բիզնեսի թեմաներով գրել ենք նաև․



Եվրոպայում նույնպես էլեկտրոնային առևտրային գործարքները ընկերությունների միջև ավելացել են: Ընկերությունների գերակշիռ մասը 2000-ականների համեմատ 3 անգամ ավելացրել է օնլայն առևտրի ծավալները: Թեև ընկերությունների ներդրումները ՏՏ ոլորտում այդ ամենից հեռու են:
Ամեն ինչ պարզ է: Ժամանակակից աշխարհում ընկերությունների աշխատակիցները առավել հաճախ օգտագործում են սեփական տեխնոսարքերը  (Bring your own device, BYOD):
Մարդիկ կարդում են իրենց նամակները, որոնք եկել են իրենց աշխատանքային էլեկտրոնային հասցեներին, սեփական պլանշետներով կամ բջջայինով: Այդ միտումը գտել է լայն տարածում և նույնիսկ ունի անուն՝ Կոնսյումերիզացիա (IT consumerization)։ Սա նշանակում է, որ ընկերությունները կարող են հանգիստ լինել.  իրենց աշխատակիցները կապահովեն իրենց համար այն պայմանը, որը անհրաժեշտ է աշխատանքը լիարժեք կատարելու համար: Ստացվում է, աշխատողները սուբսիդավորում են ընկերությունների սեփականատերերին:
Եթե ընկերությունները իրենց աշխատակիցներից ստանում են որոշ տեխնոլոգիաներ, որոնք անհրաժեշտ են աշխատանքի համար, ներդրումների և սպառողական ծախսերի տարանջատումը կորցնում է իր նախկին նշանակությունը: Ստացվում է, որ կոնսյումերիզացիան կառուցվածքային առաջիկա փոփոխությունների սկիզբն է:

FORBES