9 բան, որի համար երբեք չպետք է ներողություն խնդրել

May 1, 2018


  • Հոգատարություն սեփական անձի նկատմամբ


Մարդկանց մանկուց  բազմիցս կրկնել են,  որ   ֆ-ն   այբուբենի վերջին տառն է , և դա տպավորվել է:  Այդ  մարդկանց համար սեփական անձի ու բարօրության մասին հոգ տանելը   դարձել է մի տեսակ ամոթալի  ու  անպատշաճ, չնայած  առանց դրա հնարավոր չէ հաջողակ լինել: Չարժե կյանքը դնել զոհասեղանին, քանի որ դա հաճախ ավելի շատ վնասում, քան օգնում է Ձեր երջանկացրած մարդկանց :

  • Զգացմունքների արտահայտում


Մենք սովոր ենք անհարմար զգալ մեր արցունքների ու ժպիտի համար, թեև դա փաստում է,  որ մենք  սիրտ ու հոգի  ունենք: Մենք կարող ենք տխրել, ուրախանալ, կարոտել, հրապուրվել, որովհետև կենդանի էակ ենք, ինչո՞ւ թաքցնենք: 

  • Ներում


Իրականում մեծ սրտով մարդիկ են ընդունակ ներելու: Թող շուրջբոլորը զարմանան, որ դուք օգնության ձեռք եք մեկնում Ձեզ անծանոթներին կամ չեք ոչնչացրել  ձեր թշնամուն, երբ հիանալի հնարավորություն եք ունեցել: Դուք չպետք է անհանգստանաք դրա համար: Ավելորդ դաժանություն մի ցուցաբերեք հենց միայն այն բանի համար, որ ինչ-որ մեկը սպասում է դա ձեզանից:

  • Համոզմունք


Համոզմունքներով մարդն արժանի է հարգանքի: Մարդը,  որը չի թաքցնում իր համոզմունքները և կարողանում է  պաշտպանել դրանք, արժանի է կրկնակի հարգանքի: Մեր ժամանակներում կայուն  սկզբունքների առկայությունն այնքան հազվադեպ և արժեքավոր է, որ դրանց համար հաստատ չարժե ներողություն խնդրել:

  • Յուրահատկություն


Տարօրինակ լինելը բացարձակապես տարօրինակ չէ: Ընդհակառակը, տարօրինակն այն է, երբ մի խումբ մարդիկ տեսնում, մտածում և զգում են նույնը: Եթե Ձեր բախտը բերել  է և դուք տարբերվում եք բոլորից, ապա դա ամոթի պատճառ չէ: Գուցե դա հենց  ձեր հիմնական առավելությունն է:

  • Այն, թե ինչպե՞ս և ո՞ւմ հետ եք անցկացնում ձեր ժամանակը


Ժամանակը միակ թանկ բանն է,  որի վրա պետք է դողալ:  Եվ խելամիտ չէր լինի այդ թանկարժեք ռեսուրսը ծախսել՝ առաջնորդվելով ձեզ համար կողմնակի մարդկանց կարծիքով: Մահվան մահճում պառկելով, ավելի շուտ ոչ թե փոշմանելու եք, որ քիչ եք աշխատել, այլ հիշելու եք մտերիմների, ընկերների հետ, հետաքրքիր վայրերում անցկացրած  ժամանակն ու սիրելի զբաղմունքը:

  • Ձախողումներ


Այն շատ մարդկանց սիրելի  վախն է:  Վախը, որ ինչ  փորձեք, չի ստացվելու և ձեզ շրջապատողները ծիծաղելու են ձեզ վրա: Նրաք միշտ հիշելու են դա և այդ ձախողման ամոթն ուղեկցելու է ձեզ ամբողջ կյանքում: Բայց ամենամութ անկյունում կորելուց առաջ այսպիսի մի տեսարան պատկերացրեք՝ դուք եք, որ փորձել ու ձախողել եք, իսկ մեկ ուրիշը, որ վախեցել է նույնիսկ փորձել: Ձեզանից ո՞ր մեկը պետք է ներողություն խնդրի:


Կարդացեք նաև.




  • Երիտասարդություն


Այո, մեզնից յուրաքանչյուրն անցյալում պահեր ունի, որոնցով չի կարող հպարտանալ: Այո, այնտեղ երբեմն այնպիսի փաստեր կան, որ մազերը բիզ-բիզ են կանգնում:
Երիտասարդությունը դրա համար է, որ  խելագարություն անես և փորձես կյանքի  «համը»: Բոլոր ծեր իմաստունները եղել են  երիտասարդ և հիմար, հիմար արարքներ են գործել և թերևս այդպես է իմաստնություն ձեռք բերվել: Ոչ ոք չի խուսափել իր կյանքում  այդ ճանապարհից, ուստի ամաչելու պատճառ չկա:

  • Արտաքին


Ահա ևս մեկ բարդույթների աղբյուր շատ մարդկանց համար: Եվ ինչպե՞ս չբարդույդավորվել, երբ նորաձևության ամսագրերն ու նորաձևության արդյունաբերական հանդերձանքները մեխանիկորեն մեզ ոճի ճիշտ կանոններ են թելադրում, բայց  դրանք միշտ չէ, որ սազում են մեզ: Այո, ավելորդ քաշ ունեցող ու ոչ նորաձև հագնված մարդը կարող է ծիծաղ առաջացնել, սակայն նա ավելի շատ ուշադրություն  կգրավի, երբ բարդույդավորվի  իր տեսքով: Հետևաբար, եթե ձեր հարաբերությունները նորաձևության և գեղեցկության հետ չեն դասավորվել,  ապա թուլացեք  և հանգստացեք:  Նայե՛ք այն տիկնոջը, գեղեցիկ է,  չէ՞…
Շրջապատի մոտ անընդհատ արդարանալը հանգեցնում է նրան, որ դուք բաց կթողնեք ձեր էությունը ներկայացնելու  հիանալի հնարավորությունը՝ թերություններով ու առավելություններով: Դուք ձեր ամբողջ կյանքը կանցկացնեք անձայն միջավայրում,  պաշտպանվելով հասարակության հորինված պահանջներից: Այնուամենայնիվ, դժվար թե նման մարտավարությունը ձեզ հաջողություն կբերի, քանի որ հաղթում է նա,  ով առաջ է գնում և իր ամեն քայլի համար ներղություն չի խնդրում:

LIFEHACKER






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։