Մարզական սննդակարգ. Ի՞նչ ուտել ֆիթնեսից առաջ և հետո

May 20, 2016

Մարզվելը մարմինը վերականգնելու և թարմանալու ոսկե, նաև սահմանափակ ժամանակ է: Հաճախ մեզանից շատերը մարզադահլիճ չեն գնում` պատճառաբանելով կամ արդարանալով, որ աշխատանքից հետո հոգնածությունը մեծ է: Մինչդեռ ճիշտ ժամանակն է թուլացնել մկանները:Ամեն ինչ տեղը կընկնի, եթե ճիշտ սնվեք:

Մարզումներից առաջ օրգանիզմը պետք է ստանա  ածխաջրերով ու սպիտակուցներով  հարուստ մթերք: Ածխաջրերը էներգիա են ապահովում ու թուլացնում  նյարդերը:

Շատերը կարծում են, որ սպիտակուցը անհրաժեշտ է մարզվելուց հետո, մինչդեռ ամինաթթուները անհրաժեշտ են միշտ և հատկապես մարզվելիս: Ամինաթթուների բավարար քանակությունն օրգանիզմում վերականգնում է մկանային հյուսվածքները մարզվելուց հետո:


Օգտակար է կարդալ նաև` 



Պետք է հրաժարվել Ճարպային սնունդից:

Նախ, որ ճարպերը երկար ժամանակ պահպանվում են որովայնում: Հետևաբար, երբ օրգանիզմում  դիզկոմֆորտ է, մարզվելը նախ տհաճություն է պատճառում, հետո դժվար է:
Մարզվելուց առաջ մոտ 1.5-2 ժամ առաջ սնվելը իդեալական է: Մարզվելուց հետո ճիշտ սնվելը և կարևոր է: Հատկապես նիհարել  ցանկացողները մարզվելուց հետո 2-3 ժամ չպետք է ածխաջուր օգտագործեն, հակառակ դեպքում օրգանիզմը չի սպառի իր կուտակած նյութերը: