Հայաստանի «Բաց երկնքի» գրավչությունը. քաղավիացիայի 2017-ի նորամուծությունները

January 5, 2017

Հայաստանի քաղավիացիայի «Բաց երկնքի» քաղաքականության գլխավոր ձեռքբերումը 20-ից ավելի երկրների հետ ավիագործակցության պայմանների դյուրինացումն է: Հայաստանի ավիացիայի պատասխանատուները պատրաստվում են «Բաց երկնքի» քաղաքականության հաջորդ փուլին` Եվրամիության հետ բանակցություններին: Եվրամիության միասնական ավիացիոն գոտուն միանալու բանակցությունների մանդատը մեր երկիրը անցած դեկտեմբերին է ստացել:


Այս տարվա գլխավոր նորամուծությունն արդեն հայտնի է: Դեպի Հայաստան չվերթներ իրականացնելու համար ավիաընկերությունները կգրանցվեն առցանց: Ավիաընկերությունները նաև կկարողանան հետևել, թե որ փուլում է իրենց հայտը: Այսպիսով, բյուրոկրատական քաշքշուկը կվերանա և Հայաստանի բաց երկինքն ավելի գրավիչ կդառնա շատ ավիախաղացողների համար:




Արտոնությունների մասին. Գյումրիի Շիրակ օդակայանի չվերթների տոմսերը 2017-ին էլ կշարունակեն մնալ ցածր: Այնտեղ թռիչք իրականացնող բոլոր ավիաընկերությունների ուղևորները կազատվեն օդային տարածքը հատելու տուրքից` 10 հազար դրամ օդի հարկից, որը մտնում էր տոմսի գնի մեջ: