Դանթեի և Դեն Բրաունի Ֆլորենցիան. շրջայց «Ինֆերնոյի» հերոսների հետքերով

November 10, 2016

Ֆիլմի գործողությունները սկսվում են Ֆլորենցիայի աբբայությունում, որը հիմնադրել են բենեդիկտյանները  10-րդ դարում: Աբբայության զանգակատնից իրենց ցած է նետում ֆիլմի հերոսը՝ միլիարդատեր Բերտրան Զոբրիստը, մահացու վիրուսի հեղինակը, որը պետք է լուծեր Երկրում բնակչության խնդրի հարցը: «Նոր կյանքում» Դանթեն հիշեցնում է, թե ինչպես է առաջին անգամ հանդիպում իր մուսա Բեատրիչեին, որին սիրում էր պլատոնական սիրով: Աղջիկը ամուսնանում է ուրիշի հետ և բավականին երիտասարդ հասակում մահանում: