«Փախուստ էրգրից». Թուրքիան ոչ մի րոպե չի կասկածել՝ Հայաստանն իր թշնամին է, հայերը՝ իր պետության գլխավոր վտանգն ու թիրախը

October 4, 2023

Ի՞նչ ճակատագիր ունեցան Ցեղասպանությունից հետո Թուրքիայում մնացած հայերը և ինչպե՞ս կարողացան մի մասն էլ փախչել Էրգրից: Ռուբեն Մելքոնյանի ու Նաիրա Պողոսյանի հեղինակած «Փախուստ Էրգրից» գիրքն առաջին աշխատությունն է, որը խորությամբ ուսումնասիրել է Ցեղասպանությունից փրկված ու Թուրքիայում հաստատված հայերի ճակատագիրը, Մեծ հայրենադարձության պատճառները, քաղաքական շարժառիթները: Այս թեմաների վերաբերյալ փաստագրական աղբյուրներ ու նյութեր գրեթե չկան:

Ուշագրավ է, որ թուրք ու ադրբեջանցի պատմաբաններն էլ հայրենադարձությունը դիտարկում են որպես «հայերի հայրենիքի» ձևավորման մեթոդ, իհարկե, բացասական իմաստով և իրականության խեղաթյուրման ակնհայտ միտումով: Թուրք պատմաբան Նասրուլլահ Ուզմանը հայրենադարձությունը դիտարկում է  նոր տարածքներ ստանալու՝  ԽՍՀՄ ցանկության դրսևորում և հատուկ ընդգծում է, որ այս նպատակով Ռուսաստանը  «փորձեց ամեն ինչ, նույնիսկ փորձեց իր կողմը գրավել Թուրքիայի քաղաքացի հայերին՝ առաջարկելով Հայաստան տեղափոխվել»:  

Հաջեթթեփե համալսարանի պրոֆեսոր Ա.Ս Արըղը կարևորում է 1945. Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության անցկացումը և հատկապես Կ.Պոլսի պատրիարքական տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս Արսլանյանի մասնակցութէյունը, ապապ վերադարձին նրա արած հայտարարությունը, թե «խորհրդային Հայաստանը դրախտ է»:

Ադրբեջանցի պատմաբան Գաֆֆար Չաքմաքլը Մեհդիևը 1946-48թթ. հայրենադարձությունը դիտարկում է սրպես ռուսների՝ դեռ 1823 թ. Գյուլիստանի և 1828թ. Թուրքմենչայի պայմանագրերով սկսած՝ Ադրկովկասի հայացման նախագծի մի մաս:

Եվ այսպես, այն ինչ կատարվեց 1920-1930-ականներին և դրանից հետո, հակված ենք անվանել հայրենադարձություն, և այն ամենից լավ է արտահայտում Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերի և նրանց սերունդների վերադարձի՝ վերածննդի խորհրդանշական ակտի կարևորությունը ոչ միայն և ոչ այնքան քաղաքական, որքան հոգևոր, մշակութաբանական մակարդակում:  

Հայերին արտաքսելով թուրքական իշխանությունը նրանց մղում էր Սիրիա, Լիբանան, բաց ոչ դեպի Խորհրդային Հայաստան: Այսինքն՝ նրանց նպատակն էր Թուրքիայից և հատկապես պատմական Հայաստանի տարածքից հայության գոյատևած փոքրաթիվ խմբերի հեռացումը, սակայն խորհրդային Հայաստանում այս մարդկանց վերաբնակվելն անընդունելի էր թուրքական իշխանության համար և հակասում էր նրանց քաղաքական նպատակներին: Չի բացառվում, և ավելին, շատ իրատեսական է թվում, որ Սիրիայում կամ Լիբանանում հայտնված հայերն այդ ժամանակ կամ հետագայում կարողացել են տեղափոխվել Խորհրդային Հայաստան, քանի որ այդ երկրներից ԽՍՀՄ ներգաղթելն անհամեմատ ավելի դյուրին էր:  

Սնանկ է Թուրքիայի թերևս գլխավոր թեզը՝ «տարիները կամոքեն հին վերքերը, կվերացնեն երկու երկրների ազգամիջյան թշնամությունը»: Այս գիրքը ցույց է տալիս, որ թուրքահայերին հալածել են ոչ թե միայն 1915-ին, այլ տասնամյանկներ շարունակ: Թուրքիան ոչ մի րոպե չի կասկածել՝  Հայաստանն իր թշնամին է, հայերը՝ իր պետության գլխավոր վտանգն ու թիրախը: Եվ այդ պետությունը պատասխանատու է իր քաղաքացի համարվող թուրքահայերի խեղված ճակատագրերի համար: Նրանց մի ամբողջ դար հալածել է, դրդել գաղթի, մատնել սովի, կրոնափոխել է, նվաստացրել, ունեզրկել, ոչնչացրել: Փոխվել են միջոցները, ձևակերպումները, մեթոդները, բայց նույնն է վերաբերմունքը: Թուրքը չի փոխվել:

«Փախուստ էրգրից»  գրքում  տեղ են գտել Թուրքիայի հայերի և նրանց սերունդների բացառիկ զրույցները, որոնք ներկայացնում են ցեղասպանության տրավմայից մինչև Հայաստանում գետոյացման գործընթացը՝ ինչերի միջով են անցել հայրենադարձները։ 

Կարդացեք նաև