BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Փախուստ Էրգրից» գիրքը դասախոսների և ուսանողների շ

«Փախուստ Էրգրից» գիրքը դասախոսների և ուսանողների շրջանում առաջացրել է մեծ հետաքրքրություն (լուսանկարներ)

newmag-y-n

Ռուբեն Մելքոնյանի ու Նաիրա Պողոսյանի հեղինակած «Փախուստ Էրգրից» գիրքն առաջին աշխատությունն է, որը խորությամբ ուսումնասիրել է Ցեղասպանությունից փրկված ու Թուրքիայում հաստատված հայերի ճակատագիրը, Մեծ հայրենադարձության պատճառները, քաղաքական շարժառիթները: Այս

«Փախուստ Էրգրից» գիրքն արդեն ուսանողական շրջանակներում դարձել է քննարկման առարկա: Ըստ Նաիրա Պողոսյանի, ակադեմիական շրջանակներում տևական ժամանակ է, ինչ ավանդական դասախոսություններից ու համառոտագրություններից անցում են կատարել նոր հրատարակվող գրքերին ու ինտերակտիվ քննարկումներին. «Վստահ եմ՝ այս գիրքը նույնպես հետագայում իր մշտական տեղը կունենա մասնագիտական ինտերակտիվ քննարկումններում»:

 

Գիրքը հատված առ հատված ուսումնսիրում են ուսանողները, պահանջում են, որպեսզի ավելի մանրամասն ու դետալային պատկերացում կազմեն 40-ականների, դրանից առաջ և հետո տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ. «Արդեն մասնագիտական շրջանակներից էլ բազմաթիվ դրական արձագանքներ ենք ստացել գրքի վերաբերյալ: Ի դեպ, շուտով միանգամից երկու գրախոսական է պատրաստվում այս գրքի վերաբերյալ, ինչն արդեն մեծ հաջողություն է»:

 

«Փախուստ Էրգրիցը» կհետաքրքրի ոչ միայն հայրենադարձության թեմայով հետաքրքրված ուսանող ու դասախոսին, այլև հենց Թուրքիայի պատմությունը, ԽՍՀՄ-Թուրքիա հարաբերություններն ուսումնասիրող փորձագետներին:

                                                                                                             

Նաիրա Պողոսյանը պատմում է, որ աշխատության հրատարակումից հետո բազմաթիվ արձագանքներ են ստանում հայրենադարձներից, նրանց սերունդներից ու ավելի ուշ շրջանի ներգաղթյալներից: Գրքի համահեղինակը չի բացառում, որ հետագայում այս պատմությունների հիման վրա գուցե մեկ այլ աշխատություն ևս լույս տեսնի:

Կարդացեք նաև

Տարածել