Newmag-ը ներկայացնում է բացառիկ ուսումնասիրություն. «Փախուստ Էրգրից» (լուսանկարներ, տեսանյութ)

Ի՞նչ ճակատագիր ունեցան Ցեղասպանությունից հետո Թուրքիայում մնացած հայերը և ովքե՞ր էին այն հայերը, որոնք կարողացան փախչել Էրգրից: Newmag հրատարակչությունը Մինասյան մատենաշարով ներկայացնում է բացառիկ ուսումնասիրություն՝ «Փախուստ Էրգրից»: Գրքի հեղինակները
Նրանք գտել և ուսումնասիրել են բացառիկ արխիվային փաստաթղթեր, որոնց մեծ մասը հույժ գաղտնի դասիչով էր: Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ դրանք գաղտնազերծվել են միայն 2000-ականներին: «Այս գիրքը ոչ միայն պատմական չուսումնասիրված փաստերի վերհանումն է, այլև մարդկային ճակատագրերի և ինտեգրացիոն պրոցեսների և մեր շուրջը տեղի ունեցող աղճատված փուլերի դրսևորում է»:
Գիրքը գրելիս Մելքոնյանն ու Պողոսյանը խոսել են նաև թուրքահայերի ու նրանց սերունդների հետ: Նաիրա Պողոսյանը ընդգծում է՝ գիրքը ունի շատ կարևոր դաս: «Մենք պետք է ուշադիր լինենք մեր երկրում ապրող մարդկանց շերտերին: Գիրքը գրելիս պարզեցի, որ մարդիկ տարիներ շարուն լռեցված ձայներով ապրել են մի հասարակության մեջ, որտեղ հնարավորություն չեն ունեցել իրենց ամբողջ ցավը արտահայտել »:
Թուրքիայում ապրելը հայերի համար միշտ էլ եղել ու մնում է դժվար՝ նշում է գրքի հերոսներից մեկը: Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը ընդգծում է՝ իրենք շատ խնդիրներ են ունեցել նաև հայրենադարձվելուց հետո:
«Թուրքիայում օտար էի, գյավուր էի: Գերմանիայում ապրեցի, անտեղ 10 տարի օտար էի, թուրք էի: Հիմա 30 տարի Հայաստանում եմ. Այստեղ էլ օտար եմ, ախպար եմ»:
Գիրքը տալիս է բազմաթիվ կարևոր հարցերի պատասխաններ, որոնցից գլխավորը. Փոխվել է արդյոք Թուրքիան: Թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը ընդգծում է՝ Թուրքիան փոխվել է, բայց թե որ ուղղությամբ՝ դա է կարևոր:
«Այս գիրքը փորձ է լույս սփռելու ոչ միայն Խորհրդային Հայաստանի, ոչ միայն Սփյուռքի, այլև՝ Թուրքիայի պատմության վրա: Միանասյան մատենաշարի նպատակներից է ստեղծել այնպիսի աշխատություններ, որոնք կարելի է թարգմանել ու ներկայացնել աշխարհի առաջադեմ գիտական հիմնարկներում»:
«Փախուստ Էրգրից» գիրքը միջազգային ստանդարտներին համապատասխանող հետազոտություն է: Մասնագետների կարծիքով՝ այս ուսումնասիրության շատ դրվագներ կարող են դառնալ պատմության դասագրքերի մաս: «Սա փաստաթղթերի ժողովածու է, սա փաստաթղթերի վերլուծություն է, համադրություն է, եզրահանգում է: Սա պետք է թարգմանել մի քնաի լեզուներով, որպեսզի Հայաստանից դուրս տարածվի»:
Այս գիրքը պետք է կարդալ, հասկանալու համար, թե ինչ է կատարվել ընդամենը մի քանի տասնամյակ առաջ: Պետք է կարդալ, իմանալու համար, թե ինչ կարող է լինել ու ինչից պետք է խուսափել մի քանի տասնամյակ հետո:
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
