Գլխավոր Հոդվածներ

Newmag Summer Fest-ին տեղի ունեցավ Ռուբեն Մելքոնյա

Newmag Summer Fest-ին տեղի ունեցավ Ռուբեն Մելքոնյանի և Նաիրա Պողոսյանի «Փախուստ Էրգրից» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

«Փախուստ Էրգրից» գիրքը Newmag-ը հրատարակել է Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի նախաձեռնությամբ: Թուրքագետների հետազոտությունը ներառում է 1920-1980-ականներին Թուրքիայից հայերի ներգաղթը Խորհրդային Հայաստան։ Նրանք գտել և ուսումնասիրել են բացառիկ արխիվային փաստա

                                                         

Գրքում տեղ են գտել Վանից ու Պոլսից Խորհրդային Հայաստան տեղափոխված հայերի ժառանգների պատմությունը՝ անձնական և իրական մանրամասներով: Գիրքը գրելիս Մելքոնյանն ու Պողոսյանը զրուցել են նաև թուրքահայերի ու նրանց սերունդների հետ:

 

«Փախուստ Էրգրից» գիրքը միջազգային չափանիշներին  համապատասխանող հետազոտություն է: Մասնագետների կարծիքով՝ այս ուսումնասիրության շատ դրվագներ կարող են դառնալ պատմության դասագրքերի մաս: Գիրքը տալիս է բազմաթիվ կարևոր հարցերի պատասխաններ, որոնցից գլխավորը. Փոխվել է արդյոք Թուրքիան:

 

 

Այս գիրքը պետք է կարդալ, հասկանալու համար, թե ինչ է կատարվել ընդամենը մի քանի տասնամյակ առաջ: Պետք է կարդալ, իմանալու համար, թե ինչ կարող է լինել ու ինչից պետք է խուսափել մի քանի տասնամյակ հետո:

Կարդացեք նաև

Տարածել