BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Փախուստ Էրգրից» գրքի հերոսուհին այսօր ականատես է

«Փախուստ Էրգրից» գրքի հերոսուհին այսօր ականատես է Հայաստանի տարածքի վրա հարձակմանը (տեսանյութ)

newmag-y-n

Ի՞նչ եղավ այն հայերի հետ, որոնք 1915 թվականին մնացին Օսմանյան կայսրությունում, պետական ի՞նչ քաղաքականություն էր որդեգրել Թուրքիան նրանց նկատմամբ։ «Փախուստ Էրգրից» գրքի երկու հայ թուրքագետներն արխիվներում մանրամասն և խնամքով փնտրել ու մեկտեղել են Հայոց ցեղ

Արցախյան կարպետների առջևով մուսալեռցի մանրաքանդակագործ Վարդուհի Ջանյանն է անցնում: Շուշիից փրկված կարպետները նրա կյանքում փրկության մասին երկրորդ պատմությունն են: Ամբողջ մանկությունն անցել է մուսալեռան յոթ գյուղերի մասին իր մուսալեռցի երկու պապերի պատմությունները լսելով. «Անպես ստացվեց, որ ամուսնացա մուսալեռցու հետ և անպես ստացվեց, որ մենք որոշեցինք միասին Ճամփորդել Մուսալեռ»:

Երիտասարդներին այնտեղ դիմավորել են ավագները: Տարեց հորեղբայրը, որը պատրաստվում էր ցույց տալ ամեն ինչ ու պատմել, ապշած էր մնացել: Մուսալեռում երբեք չեղած նորահարսն այն տեղերի մասին գիտեր ավելին, քան հնարավոր էր. «Ես ինքս ստանձնեցի գիդի դերը, այսինքն էն բոլորը՝ յուրաքանչյուր թուփը, ծառը, լեռը, քարը, տունը ինձ արդեն իսկ ծանոթ էր պապիկիս պատմածներից»:

Այդ պատմության մի մասը հայտնի է բոլորին: Մուսալեռան հերոսամարտից հետո, ֆրանսիական նավերով Պորդ Սաիդ հասնելով, շիկացած հողով, անջուր տարածքներով հայերը հասան Լիբանան: Անհայտը, գաղտնին և լռեցվածը սկսվում է այնտեղից՝ Խորհրդային Հայաստան հասնելուն պես: 1941 թվական, պատերազմ, սով ու ցուրտ. «Կորցրել եմ հորաքույր և հորեղբայր, սովից, մահացել են փոքր հասակում»:
                                                       
Դրանից հետո խնդիրներ, ինչպես ունենում էին Թուրքիայից հայրենադարձված բոլոր հայերը: Այն մեկը, որը ձգվում է մինչև մեր օրեր՝ ախպար-տեղացի բաժանումն է. «Ես, որ համարվել եմ երրորդ սերունդը, դպրոցում նույնիսկ ես ամբողջ իմ ուսման տասը տարիների ընթացքում էդ որակումը ունեցել եմ: Եվ ինչքան էլ հիմա արդեն հումորով հիշեմ, նույնիսկ ուսուցիչներս ինձ ախպարի ճուտ էին անվանում»:

Մեկը մեկից գեղեցիկ և մեկը մեկից յուրահատուկ պատմությամբ: Մարդիկ և գորգերը՝ նկատում է ցուցասրահի տիրուհին և առանձնահատուկ ուշադրությամբ ներկայացնում է՝  օրգանիկ Արցախ գորգը. «Էստեղ օգտագործված են տարբեր տեսակի ոչխարների բրդեր, այսինքն՝ էն գույները, ինչ որ դուք տեսնում եք գորգի վրա, դրանք բնական ոչխարի բրդի գույներն են: էստեղ ներկանյութեր օգտագործված չեն»:

Եվս մի գորգ, որը հայերի անցյալի, այսօրվա և ապագայի մասին է: Խնամքով հանում են ծալված տեղից, բացում և ցուցադրում. «Բավականին հին է, հարյուրամյա գորգ է, գործված է 1915 թվականին և սերնդեսերունդ արցախցիների մոտ պահպանվելով հասել է մեր օրեր»:

Վարդուհի Ջանյանն իր կենսագրությունը նկարագրում է կարճ և դիպուկ մեկ կապակցությամբ՝ անցյալի ապագան: Այսօր էլ «Փախուստ Էրգրից» գրքի հերոսուհին այսօր ականատես է Հայաստանի տարածքի վրա հարձակմանը:

Կարդացեք նաև

Տարածել