Առողջապահության ապագան. գաջեթներ, IT մեթոդներ և հեռակա բուժում

March 7, 2017

Առողջապահության ոլորտը մեր օրերեում մեծ փոփոխությունների է ենթարկվում:Բազմաթիվ ուսումնասիրությունները և IT ոլորտի ձեռքբերումները հնարավորություն են ընձեռում նոր մեթոդներով դիագնոստիկ հետազոտություններ, բուժումներ կատարել և գիտելիքների՝ գնալով աճող բազա է հավաքվում: Մոտ ապագայում մեզ սպասվում են հիվանդությունների համակարգչային մոդելավորումը, վիրահատական միջամտություններ արհեստական ինտելեկտի մասնակցությամբ, ռոբոտ-ֆիզիոթերապևտներ և այլ նորարարություններ, որոնց արդյունքում ի հայտ են գալիս բժշկական նոր մասնագիտություններ:  
Այսօր առողջապահական ոլորտի մասնագետների պակասը  նպաստում է ստացիոնար բուժումից բժշկական ծառայության նոր մոդելի անցնելուն, որը կրճատում է ծախսերը, մեծացնում հասանելիությունը և բարելավում բուժման արդյունքները: Բուժման համակարգից կանխարգելման համակարգի անցնելու անհրաժեշտության մասին խոսում են թվերը: Օրինակ` ՌԴ-ում միայն արյան շրջանառության  խանգարման հետ կապված հիվանդությունների բուժման համար ընդհանուր տնտեսական վնասը կազմում է տարեկան 1 տրիլիոն ռուբլի:

Գաջեթներ, ծառայություններ և ինֆորմացիոն համակարգեր


Խելացի գաջեթների հետևողական տարածումը  թույլ է տալիս օպտիմալացնել բժշկական օգնության տրամադրումը: Երբ մարդ հայտնվում է հիվանդանոցում, բազմաթիվ սարքեր բժիշկներին օգնում են պարզելու մարդու համար կենսական տվյալները: Ստացված ինֆորմացիան անցկացվում է էլեկտրոնային անկետայում, ինչը հնարավորություն է տալիս վերլուծել մարդու առողջական վիճակի ողջ պատկերը:
Աշխարհում հեղինակություն են ձեռք բերում տարբեր ծառայություններ, որոնք օգնում են հեռակա գրանցվել անհրաժեշտ մասնագետի մոտ: Օրինակ` ԴՌ-ում բջջային հավելված կա «Яндекс.Առողջություն», որի օգտատերերը կարող են շատ արագ գտնել անհրաժեշտ հիվանդանոցը և մասնագետին և հերթագրվել: Եթե հիվանդը չգիտի` ինչ մասնագետի մոտ պետք է հերթագրվի, ապա կարող է հարցում տալ և ստանալ բնութագիր: Ի շնորհիվ ինֆորմացիոն համակարգերի, մասնագետներն այսօր  հնարավորություն ունեն կլինիկական տվյալները փոխանցել և խորհրդակցել, մասնագիտական կարծիքներ փոխանակել իրենց կոլեգաների հետ ամբողջ աշխարհով և հետո միայն ընդունել տվյալ հիվանդի ախտորոշման և հետագա բուժման ճանապարհի որոշումը:
Մեկ այլ օրինակ` բջջային ուլտրաձայնային սարքը՝ Lumify: Այս սարքը հնարավորություն է տալիս կատարել ուլտրաձայնային հետազոտություն որտեղ պատահի, որովհետև ուլտրաձայնային ցուցիչը միանում է սմարթֆոնին կամ պլանշետին, որոնք միշտ ձեռքի տակ են: Ստացված արդյունքները կարելի է ինտերնետով ուղարկել էքսպերտ վերլուծության և հեռակա ստանալ հետազոտության արդյունքը(պատասխանը):

 Զարգացման լոկոմոտիվը


Միջազգային փորձը  ցույց է տալիս, որ բժշկական  թվային ու նորարարական  տեխնոլոգիաները դարձել են մի շարք երկրների տնտեսության զարգացման լոկոմոտիվը: Ապագայի առողջապահությունը իր մեջ ներառում է  առողջ ապրելակերպը, հիվանդությունների կանխարգելումն ու վաղ բացահայտումը,  տնային պայմաններում հետևողական բուժումն ու վերականգնողական աշխատանքները: Այսպիս մոտեցումը կոչվում է շարունակական առողջապահություն: Բուժման այս մեթոդը քիչ ինվազիվ է, ժամանակի և ռեսուրսների առումով ավելի խնայող ու արդյունավետ: Շարուանակական  առողջապահության հետևորդները ստիպված չեն լինում երկար ժամանակ փակված մնալ հիվանդասենյակում:
Ամբողջ աշխարհում  ոլորտի պատասխանատուները ձգտում են ներդաշնակ ու կազմակերպված անցում կատարել ներկայումս գործող առողջապահական համակարգից դեպի շարունակականի: Բժիշկների մասնագիտական հմտություններն ու  ինովացիոն նորամուծությունները թույլ են տալիս բարձրացնել միլինավոր մարդկանց կյանքի որակը, ստեղծել առողջ հասարակություն, առողջապահական համակարգում կրճատել ծախսերն ու բարձրացնել տնտեսական աճը:  Հաջողության հասնելու համար նախ անհրաժեշտ է մեծացնել հիվանդի ներգրավվածությունը  սեփական  առողջական վիճակի բարելավման ու պահպանման գործում:

 Հեղինակ` Արման Ոսկերչյան


Աղբյուրը