Վիզուալիզացիայի գաղտնիքները. ինչպե՞ս երազանքներն իրականություն դարձնել

October 25, 2018

Ի՞նչ է վիզուալիզացիան


Վիզուալիզացիան նպատակի մտավոր ձևակերպումն է: Դուք պատկերացնում եք, թե ինչ եք ուզում, ու ինչպես եք ուզում հասնել դրան: Արդյունավետ վիզուալիզացիա նշանակում է ունենալ ցանկության օբյեկտ ու դրան հասնելու ճանապարհ:


Շատ հաջողակ մարդիկ՝ Օփրան Ուինֆրին, Ջիմ Կերին, Ուիլ Սմիթը, կարծում են, որ վիզուալիզացիան իրենց հաջողության մի մասն է: Հոգեբանները խորհուրդ են տալիս վիզուալիզացիան մի քանի նպատակների համար.




  • Նոր ունակություններ ձեռք բերելու




  • Բարդ նպատակներին հասնելու




  • Ինքնավստահության ու ինքնակառավարման




  • Սթրեսի ժամանակ հանգստությունը պահպանելու




  • Նոր նպատակներ ու ռազմավարություն մշակելու




Ինչպե՞ս է վիզուալիզացին ազդում ուղեղի վրա


Գիտնականները պարզել են, որ ուղեղը չի տարբերակում իրականության ու երևակայության մեջ մեջ տեղի ունեցածը: Երբ վերհիշում եք ինչ-որ բան կամ պատկերացնում եք ապագա գործողությունները, ուղեղում արտադրվում են այն քիմիական նյութերը, որոնք արտադրվում են նաև իրական ժամանակում: Ձեր ուղեղն իրեն նույն ձև է պահում, իր համար կարևոր չէ, իրադարձությունները իրականում են պատահում, թե երևակայության մեջ: Նեյրոմեդիատորները քիմիական նյութեր են, որոնց օգնությամբ ուղեղը հրաման է տալիս մարմնին, խթանում է վերահսկողությունը, ուշադրությունն ու պլանավորումը, ինչն էլ մարդուն դրդում է գործողության: Երբ դուք սկսում եք մտածել ինչ-որ բանի մասին, նոր աշխատանքի, նոր հաճախորդի, պատահաբար, նոր հնարավորություններ են բացվում:


Ինչպես ճիշտ օգտագործել վիզուալիզացիան




  • Հստակ նպատակ դրեք




Վիզուալիզացիայի համար ձևակերպում, պատկեր ընտրելիս, աշխատեք այն անել մաքսիմալ հստակ ու կոնկրետ: Օրինակ, եթե ուզում եք առավոտյան հանգիստ աշխատել ձեր գրքի վրա, պատկերացրեք նաև, թե դա որ ժամին եք անելու, որքան եք աշխատելու:


 


Կարդացեք նաև.





  • Դետալները կարևոր են




Պատկերացրեք, թե ինչպես եք աշխատում ու հասնում նպատակին՝ քայլ առ քայլ: Ավելացրեք, որքան հնարավոր է շատ մանրուքներ, որտեղ եք գտնվում, ինչ եք հագել:




  • Զգացմունքները կարևոր են




Փորձեք պատկերացնել, ինչ բույր  է գալիս տարածքից, ինչպես են ձեր ոտքերը հոգնում վազքից հետո, լսեք ծափերը, որոնք կհնչեն ձեր ելույթից հետո:




  • Դարձեք սցենարիստ




Մարդիկ, որոնք իրենց նպատակները հանձնում են թղթին, ավելի մեծ հավանականությամբ են դրանց հասնում: Գրեք սցենար, ձեր վիզուալիզացիան հանձնեք թղթին: Սցենարը կարող է լինել, ինչպես  էլեկտրոնային, այնպես էլ աուդիոֆորմատով: Սցենարը կարդալը կամ լսելը կօգնի ավելի լավ ձևակերպել ցանկությունները:




  • Տարբերակների մասին մի մոռացեք




Երբ մտածում եք ապագայի մասին, առաջանում են վախեր, անհանգստություն, մտքեր՝ իսկ եթե, հանկարծ.....: Օգտագործեք դրանք ձեր ցանկություններն ավելի ճկուն դարձնելու համար:  Մտքով հաղթահարեք բոլոր խոչնդոտները, ինչպես ներքին՝ էներգիայի, ինքնավստահության պակաս,  այնպես էլ արտաքին՝ ժամանակ, փող, իրավիճակ: Պատկերացրեք, թե դրանցից ամեն մեկն, ինչպես եք հաղթահարում: Եթե  շատ վախենում եք հանդիսատեսից, հասարակության առաջ ելույթ ունենալուց, պատկերացրեք ամենավատը՝ դուք ընկնում եք: Հիմա պատկերացրեք, թե ինչ կանեք այդ դեպքում՝ կկանգնեք, թափ կտաք տաբատը, ինչ-որ մի կատակ կանեք ու համընդհանուր ծիծաղի տակ կբարձրանաք բեմ:


Կա մի լավ օրինակ, թե ինչպես է պետք կազմել նման պլան, այն կոչվում է  WOOP (Wish, Outcome, Obstacle, Plan): Բառերը, որոնցից կազմված է WOOP անվանումը, թարգմանվում են՝ Ցանկություն, Արդյունք, Իրավիճակ, Պլան:




  1. Գրեք առաջիկա 4 շաբաթների ձեր ցանկությունը: Դրանք պետք է լինեն բարդ, բայց իրականանալի: Նկարագրեք նպատակը 4-6 բառերով:




  2. Մանրուքներով պատկերացրեք, թե ինչպիսին կլինի արդյունքը: Նկարագրեք այն, որքան կարող եք մանրամասն:




  3. Մտածեք իրավիճակներ, որոնք կարող են ձեզ խանգարել: Գրանցեք ձեր վախերն ու ենթադրությունները: Ֆիքսեք միայն այն, ինչը կախված է ձեզանից:




  4. Կազմեք պլան: Ամեն մի իրավիճակի համար գրեք հնարավոր զարգացման տարբերակները: Օրինակ. «Եթե ես բեմից ընկնեմ, վեր կկենամ, կատակ կանեմ: Եթե հեռախոսս գրելու ընթացքում զնգա, ես այն կանջատեմ, կշարունակեմ գրել գիրքս»:




Եթե վիզուալիզացիայի տեխնիկան ձեզ դեռ թվում է կասկածելի, փորձեք այս մեթոդով հասնել ինչ-որ փոքրիկ նպատակի, օրինակ՝ սովորել 50 անգամ ձգում անել, նոր ընկեր ձեռք բերել: Երբ  կհամոզվեք, որ մեթոդն աշխատում է, այն ներմուծեք ձեր կյանք մշտական հիմքերով:


lifehacker





Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում