Հուլիսի 16-ին Երազ այգում տեղի կունենա Նյումեգի ամառային փառատոնը՝ Newmag Summer Fest 2021-ը (տեսանյութ)

July 12, 2021

Newmag Summer Fest-ի օրը հուլիսի 16-ն է, վայրը՝ «Երազ» այգին, կսկսվի ուղիղ կեսօրին և կտևի ավելի քան 11 ժամ։ Փառատոնն ունի 5 լոկացիաներ, որոնցից յուրաքանչյուրում միաժամանակ ընթանալու են տարբեր գրական միջոցառումներ: Newmag Summer Fest-ի հիմնական նպատակն է խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալ հայ հեղինակների հետ, ներկայացնել նոր բեսթսելլերներ:

Տարվա ամենագրքային փառատոնի գաղափարի՝ Newmag Summer Fest-ի հեղինակը Newmag  հրատարակչությունն է, գլխավոր գործընկերներն են Yeraz Projects-ը և Վեոլիա Ջուր ընկերությունները:

Գրքի տոնը տեղի կունենա «Երազ» այգում՝ միանգամից 5 տաղավարներում կանցկացվի միաժամանակ մի քանի իրադարձություն: Գլխավոր վայրը Քննարկումների սրահն է՝ Ground Hall-ը Քննարկումների սրահում կլինեն պանելային քննարկումներ՝ «Որքանով է նպաստում սպորտի զարգացմանը սպորտային գրականությունը», «ժամանակակից ռուս գրականությունը», «Կին գրողներն ու գրականություն կանանց համար, «Կորստի ցավն ու գրականությունը. Ինչպես հաղթահարել ողբերգությունը», «Համավարակն ու գրականությունը. Ինչպես մեկուսացումը ազդեց բոլորի վրա»:

Միայն այդ օրը Newmag-ը կներկայացնի երեք բեսթսելլեր՝ Ժան Ֆիլիպի և Պատրիկ Ֆորի «Զիդան. Երկու կյանք» կենսագրականը, Նարինե Աբգարյանի «Սիմոն» վեպը, Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը» թրիլլերը:

Ground Hall-ում նախատեսվում են նաև գրքի շնորհանդեսներ, միայն այդ օրը Newmag-ը կներկայացնի երեք բեսթսելլեր՝ Ժան Ֆիլիպի և Պատրիկ Ֆորի «Զիդան. Երկու կյանք» կենսագրականը, Նարինե Աբգարյանի «Սիմոն» վեպը, Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը» թրիլլերը:

Այդ օրը «Երազ» այգին վերածվելու է գրքի քաղաքի: Գրադարան սրճարանում՝ Location 1-ում հանդիպումներ կլինեն հայ հեղինակների հետ: Անի Քոչարը, Հարութ Կբեյանը, Արա Թադևոսյանը, Արման Սաղաթելյանը կպատմեն իրենց գրքերի, գրելու արվեստի ու ոլորտի ժամանակակից տենդենցների մասին:

Location 2-ը բաց դասախոսությունների սրահն է: Այստեղ կարող եք լսել Արևիկ Ուդումյանին, ով կներկայացնի «Ինքնության կառուցումը սոցցանցերում» թեման, Կարինե Խոդիկյանը կպատմի՝ «Ինչպես գրել 21-րդ դարում», Գնել Նալբանդյանը կխոսի «Տեքստ և կոնտեքստ», Էդիկ Պողոսյանը՝ «Դիզայնի 5 կանոնները», Լիանա Զաքարյանը՝ «Թարգմանելու նուրբ արվեստը» թեմաներով:


Փառատոնի ամբողջական ծրագիրը


Newmag-ն անակնկալ ունի նաև փոքր ընթերցասերների համար: Book Garden-ում՝ գրապարտեզում երեխաներին կսպասեն ու հեքիաթներ կկարդան Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արփի Մաղաքյանը, Լիանա Վանոյանը և Նարեկ Մարգարյանը:

Գրական քննարկումներից ու հանդիպումներից բացի, փառատոնի շրջանակում տեղի կունենա Newmag Reader’s Prize մրցույթը: Տարվա ընթերցող դառնալով՝ հաղթողը կստանա մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը Newmag-ի նոր հրատարակվող բոլոր նոր գրքերն անվճար: Մրցույթին մասնակցելու համար պետք է մինչև հուլիսի 14-ը Newmag-ի կայքում ձեր նախընտրած գրքի տակ գրել հետաքրքիր, վերլուծական գրախոսական (ռևյու): Newmag-ի խմբագրակազմը կկարդա բոլոր կարծիքները և կընտրի դրանցից լավագույնը և կշնորհի ամենագրքոտ մրցանակը՝ Newmag Reader’s Prize: Մեկ ընթերցողը կարող է ռեվյու գրել մի քանի գրքերի մասին, ամենաքիչը՝ 800 բառ:

Օրվա ավարտին տոնական ակորդները կհնչեն Երաժշտական սրահում՝ Music Hall-ում: Այստեղ տեղի կունենա Newmag Readers’ Prize մրցանակաբաշխությունը, որի ընթացքում էլ կհայտնենք այս տարվա լավագույն ընթերցողի անունը:

Օրվա ավարտին տոնական ակորդները կհնչեն Երաժշտական սրահում՝ Music Hall-ում: Այստեղ տեղի կունենա Newmag Readers’ Prize մրցանակաբաշխությունը, որի ընթացքում էլ կհայտնենք այս տարվա լավագույն ընթերցողի անունը: Հաղթողը կստանա 2021 թվականին Newmag-ի հրատարակած ու հրատարակելիք բոլոր գրքերն անվճար: Իսկ ամենավերջում բեմն արտիստներինն է՝ կերգեն  Էրիկ Կարապետյանը, Սոֆի Մխեյանը, Սրբուհի Սարգսյան, Գոռ Սուջյանը:

Գրքի շնորհանդեսներ, հանդիպում գրողների հետ, ջերմ շփում ու գրական զրույցներ մեկ գավաթ սուրճի կամ գինու ուղեկցությամբ: Անակնկալներ ևս կլինեն, հրատարակչությունը խոստանում է՝ գրքերի համար կգործեն զեղչեր: Գրքի քաղաքի մուտքն ազատ է: Ամբողջ փառատոնը կհեռարձակվի երկու հեռուստաընկերությունների ուղիղ եթերով՝ ATV և Armnews հեռուստաալիքներով, ինչպես նաև Newmag-ի Ֆեյսբուքյան էջով: