Դեյվիդ Բոուին ցանկացել է ստեղծել «1984»-ի մյուզիքլը: Ջորջ Օրուելի այրին կտրուկ արգելել է

July 3, 2017

Ջորջ Օրուելի հակատուտոպիստական «1984» վեպը եղել է բարձր դպրոցների կրթական ծրագրերում: Այն նկարագրում է  «հրաշալի նոր աշխարհը», որը գտնվում է կառավարության խիստ հսկողության տակ, և այդ «աշխարհի»  բնակիչների միտքը նույնպես  իշխանության ձեռքին է: Սա թեմա է, որը երբեք չի հնացել: Ռոբերտ Իքը և Դունքան Միլլերը 2013-ին Լոնդոնի West End-ում ներկայացրեցին նովելի թատերական ադապտացիան, ներկայացումը միջազգային մի քանի բեմ էլ բարձրացավ, այդ թվում` Լոս Անջելեսում ու Վաշինգթոնում:
Վեպի նարատիվը արդիական է ներկայիս քաղաքական «կլիմայի» առումով: Երբ հունվարին Թրամփի գլխավոր խորհրդական Քելայն Քոնվեյի շուրթերից հնչեցին «ալտերնատիվ փաստեր», այն հայելային արտացոլումն էին Օշուանայի երկիմաստության, և դա էլ բավարար էր, որ 68 տարվա պատմությամբ գիրքը Amazon-ի ցանկում անմիջապես հայտվի թոփում: Ամերիկան կարոտ էր օրուելյան  մղձավանջին:  Այքի ու Մաքմիլանի ադապտացիան, գլխավոր դերերում Թոմ Սթարիջը (Ուինսթոն Սմիթ) և Օլիվիա Ուալդ (Ջուլյա), բեմ բարձրացավ Նյու Յորքի Hudson թատրոնում:



Կարդացեք նաև.



Եվ սա առիթ էր հիշելու Դեյվիդ Բոուիի մասին: Նա մտադիր էր ստեղծել «1984»-ի հեռուստատեսային մյուզիքլ տարբերակը, այդ մասին նա պատմել է Ուիլյամ Բուրոհին 1974-ին Rolling Stone-ի համար հարցազրուցյում: Բոուիի«Ադամանդե շներ» (Diamond Dogs) ալբոմը, որը թողարկվեց նույն տարում, որոշակի հղում ուներ «1984»-ին: «Big Brother»  և «We Are The Dead» թրեյքերը ոչ միայն օրվելյան ֆուտորիստիկ հասարակարգի «հիմն» էին, նաև  սյուրռեալիզմի ու դադաիզմի տարրեր ունեն:

Բոուին այս ձայնագրությամբ կարծես կրկնապատկում է «փայլուն ապոկալիպսի» մոտեցումը: Սակայն էքսցենտրիկ այդ «դժոխային կրակը» չհասավ երկրին,  քանի որ գաղափարը չվերածվեց  ամբիցիոզ նախագծի: Օրուելի այրին ու նրա կարողության իրավատեր Սոնյա Բրոունվելը հավանություն չտվեց գիրքը նոր կյանքի կոչելու Դեյվիդ Բոուիի մտքին, նա մերժեց տալ երգչին դրա իրավունքը:

ROLLINGSTONE