20-րդ դարի լավագույն գրքերը. Կան ավելի վատ ոճիրներ, քան գրքերն այրելը, oրինակ` գրքեր չկարդալը

20-րդ դարի լավագույն գրքերը. Կան ավելի վատ ոճիրներ, քան գրքերն այրելը, oրինակ` գրքեր չկարդալը

Աշխարհի ընթերցասերների գլխավոր առցանց համայնքը՝ Goodreads-ը, կազմել է 20-րդ դարի լավագույն գրքերի ցանկը:

Վարկանիշը կազմվել է` ըստ 30.000 օգտատերերի կարծիքների: 20-րդ դարի լավագույն ստեղծագործություններն իրենց մեջբերումներով` ըստ Goodreads-ի:

«Սպանել ծաղրասարյակին», Հեղինակը ամերիկուհի Հարփեր Լին է: Գիրքը տպագրվել է 1960 թվականին:

«Քաջությունն այն է, երբ նախապես գիտես, որ պարտվել ես, բայց ամեն դեպքում կանգ չես առնում և չնայած ամեն ինչին` գնում ես մինչև վերջ: Հազվադեպ ես հաղթում, բայց, միևնույն է, երբեմն հաղթում ես»:

«1984». Ջորջ Օրուել: 20-րդ դարի լավագույն հակաուտոպիաներից մեկը:

«Մինչև չգիտակցենք, չենք ապստամբի, մինչև չապստամբենք, չենք կարողանա գիտակից դառնալ»:

«Մատանիների տիրակալը». Հեղինակը՝ Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկին: Ֆենթըզի ժանրի ամենահայտնի երկն առաջին անգամ տպագրվել է 1955 թվականին:

«Ապրողներից շատերը արժանի են մահանալու, իսկ շատերը, ովքեր մահացած են, արժանի են ապրելու: Այնպես որ, մի շտապիր դատողություններ անել: Նույնիսկ ամենաիմաստունն է սխալվում այդ հարցում»:

«Տարեկանի արտում, անդունդի եզրին»: Ամերիկյան գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերի հայտնի վեպն է:

«Եթե աղջիկը հանդիպման է եկել գեղեցիկ, ապա ո՞վ պետք է տխրի, որ նա ուշացել է: Ոչ մեկ»:

«Մեծն Գեթսբի»: 1925 թվականին լույս տեսած վեպի հեղինակն ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդն է:

«Եթե հանկարծ ուզենաս քննադատել որևէ մեկին, ապա հիշիր, որ աշխարհում ոչ բոլոր մարդիկ ունեն այն առավելությունները, որոնք դու ես ունեցել»:

«Հարի Փոթերն ու փիլիսոփայական քարը»: Ջոան Ռոուլինգի այս ստեղծագործությունը չի կարող անտարբեր թողնել ոչ միայն պատանիներին, այլև մեծահասակներին: 2001 թվականին վեպի հիման վրա նկարահանվեց համանուն ֆիլմը:

«Ես երազում տեսա Հագրիդ անունով մի հսկայի։ Այդ հսկան եկել էր ինձ ասելու, որ ես հրաշագործների դպրոց եմ գնալու։ Հենց աչքերս բացեմ, դարձյալ կլինեմ տանը՝ խորդանոցիս մեջ»:

«Փոքրիկ իշխանը». Անտուան դը Սենտ Էքզյուպերիի ամենահայտնի ստեղծագործությունն է:

«Ինքդ քեզ դատելն ավելի բարդ է, քան ուրիշներին: Եթե կարողանաս ինքդ քեզ ճիշտ դատել, ապա իսկապես իմաստուն ես»:

«451 աստիճան ըստ Ֆարենհայթի». Ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերիի ամենահայտնի ստեղծագործությունն է՝ գրված 1951 թվականին, բնականաբար, ֆանտաստիկ ժանրում:

«Կան ավելի վատ ոճիրներ, քան գրքերն այրելը: Օրինակ` գրքեր չկարդալը»:

«Հարյուր տարվա մենություն». Վեպի հեղինակը կոլումբիացի հայտնի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսն է: Սա իսպանալեզու ամենակարդացվող և ամենաթարգմանվող ստեղծագործությունն է:

«Կանցնեն տարիներ և գնդակահարության պատի տակ կանգնած Խոսե Արկադիո Աուրելիանո Բուենդիան կհիշի հեռավոր այն օրը, երբ հայրն իրենց սառույց տեսնելու տարավ»:

«Քամուց քշվածները». Հայտնի ամերկուհի Մարգարեթ Միթչելի վեպն է: Հայտնի է իր էկրանավորմամբ:

«Մարդը չի կարող առաջ շարժվել, եթե նրա հոգին քայքայում է հիշողությունների ցավը»:

«Թռիչք կկվի բնի վրայով». Քեն Քիզիի հայտնի վեպն է՝ գրված 1962 թվականին:

«Իսկապես ուժեղ չես լինի մինչև այն պահը, երբ չսովորես ամեն ինչում զվարճալի բան տեսնել»:

«Ավտոստոպով՝ գալակտիկայի շուրջ». Անգլիացի գրող Դուգլաս Ադամի ֆանտաստիկ-հումորային վեպն է:

«Ժամանակն, այսպես ասած, ամենավատ տեղն է, որտեղ կարելի է կորչել»:

«Օտարը». Ալբեր Քամյուի այս վեպը լույս է տեսնում 1940 թվականին՝ էքզիստենցիալիզմի դասական մարմնավորում:

«Մայրս մահացավ այսօր: Կամ միգուցե երեկ, հստակ չեմ կարող ասել…»:

«Ծերունին և ծովը». Էռնեստ Հեմինգուեյն այս վեպը գրել է 1951 թվականին Կուբայում: Սա գրողի վերջին ծավալուն ստեղծագործությունն է, որը հրատարակվել է նրա կյանքի ընթացքում:

«Մարդը պարտությունների համար չէ ստեղծված: Մարդուն կարելի է ոչնչացնել, բայց ոչ հաղթել»:

Գրել կարծիք