Համոզելու փոխարեն` փոխել գնորդի նախասիրությունը

December 15, 2015

Առևտրային շատ ընկերություններ կարծում են, թե  հաճախորդի պահանջմունքները փոխելը շատ բարդ է: Մարքեթինգային ու գովազդային գործակալությունները հաճախորդներին գրավելու համար պետք է որդեգրեն հետևյալ ոսկե կանոնները`


  1. Ինքներդ ձեր ուշադրությունը հրավիրեք ձեր իսկ բիզնեսի վրա:

  2. Ինֆորմացիա հավաքեք ձեր առաջարկած ապրանքանու մասին:

  3. Հաճախորդին ներկայացրեք ապրանքի հնարավորությունները կամ պարզապես կապեք հաճելի զգացողությունների հետ:


Այսպիսով` այս կետերին հետևելը մարդուն հակում է գնումներ անել: Սա հնարավորություն է տալիս փոխել պոտեցնիալ գնորդի նախասիրությունն ու պահանջը: Հենց գնորդը համոզվի, որ ապրանքի որակը լավն է, առանց վարանելու կգնի այն: Իսկ մեկ անգամ գնելով` հետագայում էլ կանի նույն գնումը: Այս գործելաոճը կաշխատի այնքան ժամանակ, քանի դեռ վաճառողն իր ապրանքը ներկայացնում է յուրովի: Եվ, իհարկե, այս ամենից առաջ պետք է մտածել սեփական պահվածքի մասին: Հե՞շտ է ինքներդ ձեզ փոխելը:
Ասենք` ժամը մեկ ստուգում եք ձեր էլեկտրոնային փոստը: Հենց նորությունների պատը հուշում է նոր նամակի մասին, առանց վայրկյան կորցնելու բացում եք բրաուզերն ու նորից ստուգում փոստը: Այսպես է անգամ գիրք կարդալիս: Բավական է բռնացնեք ձեզ այն մտքի վրա, որ  անընդհատ փոստը ստուգելով ժամանակ եք վատնում, կփոխեք ձեր պահվածքը: